14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Շուտով ունենալու ենք շատ լուրջ ոսկու պաշարներ

«Չէ, մեզ պետք չի էս պահին ոսկու պաշար, շատ շուտով ունենալու ենք շատ լուրջ ոսկու պաշարներ»,-խորհրդարանում լրագրողներին ասաց Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը: Վերջինս հայտնեց՝ ծրագիր են իրականացնում համաշխարհային ճանաչում ունեցող լուրջ ընկերության հետ, կառուցում են ոսկու աֆինաժի լուրջ գործարան: «Ես վստահ եմ, որ շատ շուտով մենք կունենանք շատ ավելի լուրջ ոսկու պաշար, քան ունեցել ենք մինչև 2004 թվականը: 2004 թվականի մեր ոսկու պաշարն ընդամենը եղել է 1.6 տոննա: Իմացեք՝ էդքան մեծ ոսկու պաշար չի եղել, և էդ պահին ճիշտ որոշում է եղել դա վաճառելը, որովհետև այն եկամուտը, որն ստացել ու փոխանցել ենք բյուջե, բավական լուրջ թիվ է եղել»:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ