Էլ ինչո՞ւ եք դուք եկել. Մարուքյանը՝ Կառավարությանը
Ազգային ժողովում քննարկվում է 2016 թվականի պետական բյուջեի կատարողականը: «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը, դիմելով Ֆինանսների նախարար Վարդան Արամյանին, ասաց. «Դուք ասում եք՝ բացասական զարգացումներ են եղել՝ Ռուսաստան, ԵԱՏՄ, սանկցիաներ: Այնպիսի տպավորություն է, որ բոլորը մեղավոր են այս վիճակի համար բացի ՀՀ իշխանություններից»: Ապա պատգամավորը հետաքրքրվեց՝ կա՞ ինչ-որ հաջողության պատմություն, որ արձանագրել է այս Կառավարությունը: […]