27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Պատժեցին. երբ հայկական կողմը զոհեր ուներ, պարել էր սովորում անձրեւի տակ. Հրապարակ

Նոր մանրամասներ են ի հայտ գալիս աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Աշոտ Մարգարյանի պաշտոնանկությունից։ Ասում են՝ պատճառը Ֆեյսբուքում գրած ստատուսն է եղել։ Սահմանին լարվածության օրերին, երբ հայկական կողմը զոհեր ուներ, երիտասարդ փոխնախարարն իր էջում ինչ-որ թեստի արդյունք էր տեղադրել, թե ինչպես է պարել սովորել անձրեւի տակ։ Ստատուսը հասել է մինչեւ Բաղրամյան 26, որտեղից հրահանգել են դիմում գրել։ Այժմ թեստի արդյունքը չկա նրա էջում, բայց վարկածի ճշմարտացիության մասին է վկայում այն, որ Բաղրամյան 26-ի ֆեյքերը հարձակվել են նրա վրա։

«Ուշադրություն դարձրեք նրա բացատրությանը, վարչապետը նրան չէր հանի, դա արել են նախագահականից, տեսեք՝ իր վերջին գրության մեջ շնորհակալություն է հայտնում վարչապետին, ոչ թե նախարարին, մի հատ էլ վախեցնում, թե կիսատ է թողնում սկսած բարեփոխումները, էլ ո՜նց կլինի, ո՜նց կդիմանանք: Հետն էլ նեղացած է հեռանում, գրել է, որ առաջիկա տարիներին չեմ տեսնում ինձ պետական համակարգում»,- ասաց թերթի աղբյուրը։

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում : 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ