09 Հունվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Լուրեր: Հուլիսի 2017

Կերաշխավորվի հավաքների ազատության հիմնական իրավունքի պատշաճ իրացումը

Գործադիրը հավանություն է տվել ««Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի  վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է ունենալ ՀՀ սահմանադրությանը և վավերացրած միջազգային պայմանագրերին համապատասխանող օրենսդրություն, որը հնարավորություն կտա երաշխավորել հավաքների ազատության հիմնական իրավունքի պատշաճ իրացումը: Օրինագծով հավաքների ազատության սահմանափակումների նպատակները համապատասխանեցվել են Սահմանադրությամբ նշված նպատակներին:

Պաշտոնատար անձինք չարաշահել են իրենց պաշտոնեական դիրքը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու վերաբերյալ ՀՀ ԱՆ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի կալանավոր Հ. Հ.-ի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով: Այսպես, ՀՀ քննչական կոմիտեի Կետրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննված քրեական գործով մեղադրյալ Հ. Հ.-ն հաղորդմամբ հայտնել է, որ քննիչի կողմից […]

Ստվերային տնտեսություն ունեցող երկրների ցանկում Ադրբեջանն առաջատարն է

 ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը կարծում է, որ որպեսզի հնարավոր լինի ամբողջական գնահատական հնչեցնել 2016 թվականի պետական բյուջեի կատարողականի վերաբերյալ, պիտի կարողանալ իրականացնել օբյեկտիվ վերլուծություն: Խորհրդարանում արտահերթ ելույթով հանդես գալիս նա նախ հարցրեց, թե 2016 թվականը բարենպա՞ստ տարի էր, թե՞ ոչ աշխարհի ու մեր տարածաշրջանի համար, ապա ինքն էլ պատասխանեց՝ բարենպաստ չէր: ԱԺ փոխնախագահը հասկանում […]

Կհրապարակվեն ոչ կարգապահ հարկատուների անունները

ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված պահանջներն ապահովելու համար կառավարությունը սահմանել է նաև հարկային մարմնի կողմից հարկ վճարողների ցանկերի հրապարակման կարգը և ձևերը: Այսպիսով՝ կկարգավորվի հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում օրենսգրքով սահմանված տեղեկությունների հրապարակման գործընթացը: Մասնավորապես նախատեսվում է,  որ պետք է հրապարակվեն  ոչ կարգապահ,  ինչպես նաև պետբյուջե խոշոր վճարումներ կատարած հարկ վճարողների մասին մանրամասն տեղեկություն: Անդրադառնալով ընդունված […]

Ինչը չներվեց Հովիկ Աբրահամյանին

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը չի կարողանում հասկանալ, թե ինչը չկարողացան իշխանությունները ներել Հովիկ Աբրահամյանին: «Հովիկ Աբրահամյանը և նրա կառավարությունը հրաժարական տվեց, եկավ նոր կառավարություն՝ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ: Փորձեմ վերլուծել` ինչո՞ւ հեռացավ Հովիկ Աբրահամյանը: Կարելի է ասել, որ տնտեսական ցուցանիշները վատն են և իրոք վատն են, բայց փորձը ցույց է տվել, որ եթե անհրաժեշտ է […]

Դատավորը սանկցիա կիրառեց

 «Սասնա Ծռեր» խմբի 18 անդամների գործով դատական նիստի ժամանակ դատավոր Արտուշ Գաբրիելյանը դատական սանկցիա կիրառեց ամբաստանյալներ Արայիկ Հակոբյանի եւ Մարտիրոս Հակոբյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանի եւ Երվանդ Վարոսյանի նկատմամբ:  Դատարանը կդիմի Փաստաբանական պալատ` նրանց պատասխանատվության ենթարկելու համար: Նշենք, որ այսօր դատական նիստի ժամանակ փաստաբաններ Լուսինե Սահակյանն ու Երվանդ Վարոսյանը լքել էին դատական նիստերի դահլիճը` հայտարարելով, որ իրենց […]

Սպանություն Տավուշում

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու Բերդ քաղաքի բնակչի սպանության հանգամանքները: Նախնական տվյալներով՝ 2017թ. հուլիսի 5-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, Տավուշի մարզի Բերդ քաղաքի «Միջիաղբյուր» կոչվող պուրակի դիմաց ենթադրյալ հանցագործություն կատարած անձը կտրող-ծակող գործիքով հարվածել է Բերդ քաղաքի 30-ամյա բնակչի որովայնի շրջանին, որի հետևանքով ստացած վնասվածքներից վերջինս մահացել է: Դեպքի առթիվ […]

Հույս ունեմ պաշտպանները չեն մտնի խաղի մեջ.«Սասնա ծռեր»-ի գործով պաշտպան/տեսանյութ/

« Ամեն ինչ արվում է, որ «Սասնա ծռեր» խմբի գործով դատավարությունն ընթանա ամբաստանյալների ու պաշտպանների բացակայությամբ»,-այս մասին այսօր՝ հուլիսի 6-ին լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Լուսինե Սահակյանը: Փաստաբանը ընդգծում է, որ դատավորը ուզում է գործում տեսնել պաշտպանների, ովքեր համամիտ կլինեն իր գոծելաոճի հետ:  «Նախկինում էլ ենք նախադեպեր ունեցել, երբ պաշտպանների նկատմամբ սանկցիա է կիրառվել, իսկ […]

Արժանապատվությունից ցածր չէ, օգտվեք այդ առաջարկներից

«Վարչապետը նախորդ տարի հայտարարեց՝ տնտեսության վիճակը վատ է, հետո պաուզա վերցրեց և ասաց, այո՝ շատ վատ է: Իսկ մենք ակնակալում էինք, որ այս ամբիոնից հիմնական զեկուցողը կասեր՝ ինչ կոնկրետ քայլեր ու արդյունքներ էր արվել»,- 2016թ-ի բյուջեի կատարողականի քնարկմանն ԱԺ ամբիոնից հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Վերջինս նշեց, որ ներդրումների մասին հարցերին Կառավարության ներկայացուցիչները խուսափում են […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՀունիսիՕգոստոսի

Ամենաընթերցված