Գերմանական ընկերությունը ուզում է Հայաստանի շուկայում գործունեություն ծավալել. Հանդիպել են վարչապետին
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր՝ հուլիսի 21-ին, ընդունել է «Ալիանս Գրուպ» ընկերության տարածաշրջանային տնօրեն Անտուան Իսսային: Ընկերությունը ֆինանսական ծառայություններ է մատուցում ապահովագրության եւ ակտիվների կառավարման ոլորտներում: Զրուցակիցները քննարկել են ապահովագրության ոլորտում համագործակցության հնարավորությունները: «Ալիանս Գրուպ»-ի տարածաշրջանային տնօրենը նշել է, որ ընկերությունը շահագրգռված է մեր երկրում, ինչպես նաեւ Հայաստանի միջոցով երրորդ երկրների շուկաներում գործունեություն ծավալելու եւ […]