31 Մարտի, Երկուշաբթի, 2025
KFC

Կիսիլյովն էլ է Սորեսին սպասարկում. Աշոտ Մանուչարյան

«Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը դեմ է նրան, որ այլ երկրներն են մեզ օրակարգ թելադրում: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով ռուսաց լեզուն Հայաստանում որպես պետական լեզու  ճանաչելու ռուսական կողմից հնչած առաջարկին՝ նա նշեց. «Ռուսաստանի կողմից հերթական պաշտոնյան հերթական անհաջող առաջարկն արեց իր կողմից, դա ընդունել որպես ինչ-որ մի պաշտոնական առաջարկ, սխալ է: Ինչ-որ մի շրջանակ քննարկում է, ցանկանում է  փորձարկել, ինձ քիչ է հետաքրքրում, թե ով ինչ է անում որ երկրում»,-նշեց նա:

Աշոտ Մանուչարյանի խոսքով՝ մեծ երկրներից ամեն մեկը փորձում է հաջողության հասնել: «Հարցն այն է, թե ինչպես են նրանք նայում այդ հարցին՝ ազգերը պիտի պահպանեն իրենց լեզուն, թե ոչ, եթե որևէ մեկը քայլ է  անում, նա արժանի է պարսավանքի»,-ասաց նա:

Մանուչարյանը նկատեց, որ եթե սա լիներ լեզվի ինքնության պահպանման պայքար, ինքը  կռիվը կտար ցանկացած ուղղության, բայց պետք չէ տեղի-անտեղի Ռուսաստանին վարկաբերկել:

«Այսօր մի հարց է մնացել իսպառ ոչնչացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները: Մենք շարունակում ենք անհեթեթ խաղը գտնել ժողովուրդների մեջ տարաձայնություններ հասատտելու ուղղությամբ, հանրապետությունը պետք է ունենա սեփական օրակարգը, ամեն ինչ Սորեսի թելադրածով չպիտի լինի:  Կիսիլյովն էլ է Սորեսին սպասարկում: Ռուսաստանը երկրորդ ձեռք ենթակա է Սորեսի համակարգին, մենք չունենք քաղաքական գործիչ, ավերներ են»,-նշեց նա:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ