26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 21, 2017

«Մինչև չսկսեն տուգանել մարդիկ չեն հասկանում…»

«Ծխախոտը գետնին գցող քաղաքացին կտուգանվի 16 հազար դրամով: Մի կողմից լավա, մյուս կողմից վատ: Լավա որովհետև քաղաքը ավելի մաքուր կլինի իսկ վատա նրանով, որ մինչև չսկսեն տուգանել մարդիկ չեն հասկանում, որ սա մեր բոլորիս քաղաքն է ու մեր երեսը, որը պետքա մաքուր պահել…»: Աշոտ Սարգսյանի գրառումը

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչը կարևորել է ՀՀ-ում իրականացվող բարեփոխումների գործընթացը

  ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը հուլիսի 21-ին ընդունել է ՀՀ-ում Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) ներկայացուցիչ Տանյա Ռադոչային:   Արա Բաբլոյանը նշել է, որ կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության խնդիրը մշտապես իր ուշադրության կենտրոնում է: Խորհրդարանի ղեկավարը վստահեցրել է, որ ՄԱԿ-ի հետ համատեղ իրականացվող միջոցառումներն ու ծրագրերը, որոնք վերաբերում են մասնավորապես […]

Գերմանիան կասեցնում է Թուրքիայի հետ բոլոր ռազմարդյունաբերական ծրագրերը

Գերմանիան որոշում է կայացրել առկախել Թուրքիայի հետ համատեղ ռազմարդյունաբերական նախագծերը:  Այս մասին տեղեկացնում է թուրքական «Birgün» թերթի կայքը՝  հղում կատարելով գերմանական «Bild» պարբերականին: Գերմանիայի կառավարությունը հրաժարվել է այս որոշման մասին որևէ պաշտոնական հայտարարություն կատարել, սակայն տեղեկատվությունը տարածվել է կառավարության մոտ կանգնած աղբյուրներից: Նշվում է, որ նախագծերի սառեցման պատճառը Թուրքիայում վեց իրավապաշտպանների կալանավորումն է, որոնցից թվում […]

Մեր երկրում կարիք կա 10.000-ից ավելի ծրագրավորողների և ճարտարագետների. չունենք այդ ռեսուրսը. նախագահ

  Հանրապետության Նախագահ, «Լույս» հիմնադրամի համահիմնադիր Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է հիմնադրամի 2017-2018 ուսումնական տարվա կրթաթոշակառուներին: Հանդիպմանը ներկա են եղել նաև աշխարհի լավագույն բարձրագույն ուսումնական հաստատություններում «Լույսի» աջակցությամբ սովորող ուսանողներ և շրջանավարտներ: Հիմնադրամի կրթաթոշակառուները Հանրապետության Նախագահին ներկայացրել են «Լույս»-ի «Զարգացնենք Հայաստանը միասին» ծրագրի շրջանակներում իրենց իրականացրած և դեռևս ընթացքում գտնվող նախագծերը՝ աշխարհի լավագույն բուհերում ստացած […]

Հայաստանը կարևորում է Հնդկաստանի հետ հարաբերությունների զարգացումը. Սերժ Սարգսյանը շնորհավորել է Հնդկաստանի նախագահին

  Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռամ Նաթ Քովինդին Հնդկաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով նրան քաջառողջություն և նորանոր հաջողություններ, իսկ Հնդկաստանի բարեկամ ժողովրդին` հարատև խաղաղություն և երջանկություն: «Համոզված եմ, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում բարեկամ Հնդկաստանը կշարունակի իր զարգացման վերընթաց ուղին՝ նշանակալի ներդրում ունենալով տարածաշրջանային և միջազգային կայունության ու խաղաղության հաստատման գործում: […]

Գողություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել ՀՀ թռչնաբույծների միության նախագահը

Գողություն կատարելու կասկածանքով հուլիսի 16–ին բերման է ենթարկվել ՀՀ թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը, որը կասկածվում է կենցաղային իրեր գողանալու մեջ: Քննչական ծառայությունից գողության այս դեպքի կապակցությամբ  հայտնել են, որ բերման են ենթարկվել երեք անձ, որոնք հետագայում ազատ են արձակվել; «ՀՀ ՔԿ Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով երեք հոգի ձերբակալվել […]

Չէին կարող Ղարաբաղ կոմիտեին գաղութներից քրեականներն ասեին` էսպես արեք, էսպես մի արեք

Կուբայում հեղափոխության ժամանակ Ֆիդելին կամ Չեին կարո՞ղ էր էդ կողմերի կրիմինալը (մաֆիոզները, մեքսիկական կարտելները, կոլումբիական խմբերը) ցուցումներ տալ` էս մեկին պահեք, էս մեկին բաց թողեք… Կամ Լենինենց ռուսական բանտերից գողականներն ասեին` ում գնդակահարեն, ում` ոչ։ Կամ, ասենք, չինական տրիադաները Մաոենց դիմելու և հեղափոխության գործերին խառնվելու մասին մտածեին։ Կամ «Ղարաբաղ» կոմիտեին գաղութներից քրեականներն ասեին` էսպես արեք, […]

Շիրխանյանը չի կարող ոտքի կանգնել

Երևանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Զինված խմբի» գործով նիստն այսօր շարունակվել է : Պաշտպանության նախկին փոխնախարար, գործով ամբաստանյալ Վահան Շիրխանյանը բերվել է նիստերի դահլիճ: Շիրխանյանի  շահերի պաշտպան Հայկ Ալումյանը դատարանին միջնորդություն էր ներկայացրել, որպեսզի դատարանը թույլ տա նրան ոտքի չկանգնել` ելնելով նրա առողջական խնդիրներից: Դատարանը միջնորդությունը բավարարել է : Ամբաստանյալներից Էդվարդ […]

Քննարկել են նախագահի օդանավը խոցելու հնարավորությունը. «Զինված խմբի» գործով նոր մանրամասներ

Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Զինված խմբի» գործով դատաքննությունն այսօր` հուլիսի 21-ին շարունակվել է : Մեղադրողը հրապարակել է  մեղադրական եզրակացությունը: Ըստ մեղադրական եզրակացության պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը ծանոթացել է Արթուր Վարդանյանի հետ, նա խորհուրդ է տվել Հայաստանում իշխանափոխության հասնելու գործողություններում զերծ մնալ պետական մարմինների վրա հարձակումներ գործելուց, նա իշխանափոխության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՀունիսիՕգոստոսի