10 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 21, 2017

Հայաստանի բասկետբոլի հավաքականը ջախջախել է Ադրբեջանի ընտրանուն /տեսանյութ/

Ռումինիայի Օրադեա քաղաքում ընթացող բասկետբոլի Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնության B դիվիզիոնում Հայաստանի բասկետբոլի հավաքականը  պարտության է մատնել  Ադրբեջանի ընտրանուն:  Հայաստանի ընտրանին մրցակից թիմին հաղթել է 82 ։ 80 հաշվով հաղթանակի հասնել ադրբեջանցիների նկատմամբ։ Հաղթանակից հետո հայ բասկետբոլիստները հաղթական լուսանկար են հրապարակել։

Ինչո՞ւ է այցելուն դանակահարել հոգեբանին /տեսանյութ/

Ահսօր  «Հենարան» ակումբում հոգեբան Սամվել Խուդոյանն,  անդրադառնալով իր գործընկերոջ՝ «Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի գիտական ղեկավար Ռուբեն Պողոսյանի սպանությանը,  նշեց՝ իրենց մասնագիտական  պրակտիկայում այցելուի հետ անգամ թեթև վեճեր չեն լինում, ու խիստ զարմանալի է, որ հոգեթերապևտի հետ հերթական հանդիպումն ավարտվել է մահացու դանակահարությամբ: «Ես չեմ կարծում, որ գործընկերոջս դանակահարող մարդն անձնական բնույթի ինչ-որ խնդիր ուներ նրա հետ: […]

Եթե ուշադիր լսես քո տեր Աստծու ձայնը

Որպեսզի սխալներ թույլ չտանք, մենք պեք է սովորենք թէ պատմության մեջ ինչպես է գործում Աստված: Մենք պիտի հասկանանք որ սխալների համար հետևանքներ կան, որպեսզի սխալ գործողը ուղղվի: Եթե հետևանք չլինի, ապա նա կշարունակի սխալ գործել ու կմեռնի իր կրքի գերության մեջ: Օրինակ, երբ Հրեաներին Աստված դուրս հանեց Եգիպտական գերությունից, նրանց ուտելիք ու ջուր տվեց և […]

Գևորգ Սաֆարյանը հրաժարվեց

Քիչ առաջ Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատական նիստը վերսկսելուն պես հետաձգվեց ։ Նախագահող դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը վերադառնալով խորհրդակցական սենյակից հայտնեց, որ դատական սանկցիա է կիրառում հանրային պաշտպան Աննա Ջուվանովնայի նկատմամբ՝ նախազգուշացում։ Արդեն հայտնել ենք, որ ընդմիջումից առաջ հանրային պաշտպան Աննա Ջուվանովնան լքել էր դատավարության մասնակիցների համար նախատեսված վայրը, քանի որ աննպատակ էր համարել այնտեղ […]

Ինձ պաշտպան պետք չէ. Սեֆիլյանի գործով ամբաստանյալ/տեսանյութ/

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ հուլիսի 21-ին  շարունակվում է Ժիրայր Սեֆիլյան եւ այլք գործով դատավարությունը։ Խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո նախագահող դատավոր Տաթևիկ Գրիգորյանը հայտարարեց, որ դատական սանկցիա է կիրառվել փաստաբաններ  Արա Զաքարյանի և Նինա Կարապետյանցի վրա: Նրանց պատասխանատվության ենթարկելու պահանջով դատարանը կդիմի Փաստաբանների պալատ: Հաջորդիվ դատավորը հայտարարեց, որ ամբաստանյալ Գալուստ Գրիգորյանի պաշտպանի աշխատանքային […]

Վարչապետ Կարեն Կարապետյանն աշխատանքային այցով եղել է Գյումրիում

ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տեղեկացմամբ՝ կառավարության ղեկավարի այցը մեկնարկել է Գյումրիում գործունեություն ծավալող «Լենտեքս» ընկերությունից, որը գուլպաների և զուգագուլպաների խոշոր արտադրողներից է Հայաստանում: Շրջայցի ընթացքում վարչապետը ծանոթացել է արտադրական հզորություններին և ապրանքատեսականուն, գործունեության ընդլայնման հեռանկարներին ու զարգացման ծրագրերին: Շուրջ 6000 քմ արտադրական տարածք և մինչև 1000 քմ օժանդակ կառույցներ զբաղեցնող «Լենտեքս» […]

Ենթասպան սեռական օրգանի մեջ թմրամիջոց էր թաքցրել

  ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք- Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով ձերբակալվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի տնտեսական ապահովման բաժնի աշխատակցուհին, կոչումով՝ արդարադատության ենթասպա՝ իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց փոխադրելու կասկածանքով։ ՀՀ քննչական կոմիտեի հաղորդմամբ, հուլիսի 20-ին՝ ժամը 09:00-ի սահմաններում, ՔԿ հիմնարկի զննումների համար նախատեսված սենյակում նույն հիմնարկի տնտեսական […]

Հայտնի հոգեբանի մահվան գործով 34-ամյա հետախուզվողը հայտնաբերվել է

Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հուլիսի 21-ին բերման է ենթարկվել 1983 թվականին ծնված Հրանտ Հ.-ն, որը հուլիսի 20-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 14-րդ կետերի մեղադրանքով: Այս մասին տեղեկացնում է Ոստիկանության լրատվական ծառայությունը: Ավելի վաղ «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի գիտական ղեկավար, պրոֆեսոր Ռուբեն Պողոսյանի մահվան դեպքի […]

ԱՄՆ դեսպանը ակնկալիքներ ունի Արփինե Հովհաննիսյանի հետ համագործակցությունից

Միասին մենք կամրապնդենք ԱՄՆ-ի ու Հայաստանի միջեւ խորհրդարանական կապերը եւ կձեւավորենք համագործակցության նոր հնարավորություններ: Այս մասին, այսօր՝ հուլիսի 21-ին, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար Արփինե Հովհաննիսյանի հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը: ԱԺ-ից    հայտնում են, որ ՀՀ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՀունիսիՕգոստոսի