09 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Ինչո՞ւ է այցելուն դանակահարել հոգեբանին /տեսանյութ/

Ահսօր  «Հենարան» ակումբում հոգեբան Սամվել Խուդոյանն,  անդրադառնալով իր գործընկերոջ՝ «Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի գիտական ղեկավար Ռուբեն Պողոսյանի սպանությանը,  նշեց՝ իրենց մասնագիտական  պրակտիկայում այցելուի հետ անգամ թեթև վեճեր չեն լինում, ու խիստ զարմանալի է, որ հոգեթերապևտի հետ հերթական հանդիպումն ավարտվել է մահացու դանակահարությամբ:

«Ես չեմ կարծում, որ գործընկերոջս դանակահարող մարդն անձնական բնույթի ինչ-որ խնդիր ուներ նրա հետ: Պարոն Պողոսյանն ավելի քան 20 տարվա հոգեթերապևտ էր, միջանձնային հարաբերությունների գիտակ, բավականին ջերմ ու հոգատար անձնավորություն, և ես ուղղակի չեմ կարող հասկանալ, թե ի՞նչը կարող էր պատճառ լինել, որ այդ տղան նման քայլի գնար: Հակված եմ այն կարծիքին, որ այդ տղան խոշոր սթրես է տարել ընտանիքում, կամ դրսի իր շրջապատում, ինչն էլ նման քայլի է դրդել վերջինիս»,- ասաց պրոֆեսոր Խուդոյանը:
 
Մանրամասները՝ տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ