06 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

Ինձ պաշտպան պետք չէ. Սեֆիլյանի գործով ամբաստանյալ/տեսանյութ/

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ հուլիսի 21-ին  շարունակվում է Ժիրայր Սեֆիլյան եւ այլք գործով դատավարությունը։

Խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո նախագահող դատավոր Տաթևիկ Գրիգորյանը հայտարարեց, որ դատական սանկցիա է կիրառվել փաստաբաններ  Արա Զաքարյանի և Նինա Կարապետյանցի վրա: Նրանց պատասխանատվության ենթարկելու պահանջով դատարանը կդիմի Փաստաբանների պալատ:

Հաջորդիվ դատավորը հայտարարեց, որ ամբաստանյալ Գալուստ Գրիգորյանի պաշտպանի աշխատանքային պայմանագիրը լրացել է և նա  հեռացված է վարույթից, հետևաբար դատարանում նրա շահերը կպաշտպանի հանրային պաշտպան Աննա Ջուվանովան:

Դատավորը նիստերի դահլիճ հրավիրեց ամբաստանյալին, ով հայտարարեց, որ իրեն հանրային պաշտպան պետք չէ և ինքը կպաշտպանի իրեն:

Դատավորը որոշեց, որ ժամանակավորապես Գալուստ Գրիգորյանի շահերը կպաշտպանի Աննա Ջուվանովան, սակայն վերջինս հայտարարեց, որ ինքը չի պաշտպանի մի անձի շահերը, ով դեմ է դրան:

Աննա Ջուվանովան ավելի ուշ տեղ զբաղեցրեց դահլիճում՝ հարազատների կողքին:

Նշենք, որ այս գործը քննվում է Երեւանի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, սակայն նիստերն արվում են արտագնա` Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում:

Ժիրայր Սեֆիլյանին մեղադրանք է առաջադրվել մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, 24.04.2015 թվականին Երեւան քաղաքում բռնություն գործադրելով, գույք ոչնչացնելով եւ վնասելով, ինչպես նաեւ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալով արտահայտված, հասարակական անվտանգությունը վտանգող զանգվածային անկարգություններ հրահրելու ուղղակի դիտավորությամբ, 2014 թվականի մայիսից դրա կազմակերպմանն ուղղված նախապատրաստական գործողություններ կատարելու համար:

Մանրամասները՝  տեսանյութում

 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ