06 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

Գևորգ Սաֆարյանը հրաժարվեց

Քիչ առաջ Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատական նիստը վերսկսելուն պես հետաձգվեց ։ Նախագահող դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը վերադառնալով խորհրդակցական սենյակից հայտնեց, որ դատական սանկցիա է կիրառում հանրային պաշտպան Աննա Ջուվանովնայի նկատմամբ՝ նախազգուշացում։

Արդեն հայտնել ենք, որ ընդմիջումից առաջ հանրային պաշտպան Աննա Ջուվանովնան լքել էր դատավարության մասնակիցների համար նախատեսված վայրը, քանի որ աննպատակ էր համարել այնտեղ իր ներկայությունը, երբ գործով ամբաստանյալ Գալուստ Գրիգորյանը հրաժարվել էր իր ծառայություններից։

Նիստի ընթացքում նախագահող դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը խնդրեց ներս հրավիրել ամբաստանյալ Գեւորգ Սաֆարյանին, որը նախորդ դատական նիստին հեռացվել էր նիստերի դահլիճից դատարանի նկատմամբ անհարգալից վարք դրսեւորելու համար։ Դատավորը Սաֆարյանին հայտնեց, որ նրա համար հանրային պաշտպան է ներգարվել՝ Աննա Ջուվանովնան, սակայն, Սաֆարյանը առարկեց՝ նշելով, որ ինքն ունի փաստաբան՝ Տիգրան Եգորյանը․ «Ես ունեմ փաստաբան, ես դեմ եմ հանրության գումարները ավելորդ ծախսելուն»։

Նախագահող դատավորը հաշվի առնելով, որ Ժիրայր Սեֆիլյանի եւ Ներսես Պողոսյանի փաստաբանները լքել էին դատական նիստերի դահլիճը, որոշեց դատական նիստը հետաձգել։

Հաջորդը նիստը տեղի կունենա հուլիսի 28-ին։

Հիշեցնենք, որ գործը քննվում է Երեւանի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, սակայն նիստերն անցկացվում են արտագնա` Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում: Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է մի խումբ անձանց հետ, զենքի գործադրմամբ, շենքեր, շինություններ, հաղորդակցության և կապի միջոցներ զավթելու մեջ, այդ թվում՝ Երևանի հեռուստաաշտարակը, ինչի ընթացքում էլ վերջինս կազմակերպել է մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը և տարբեր վայրերում դրանք ապօրինի կերպով պահելը: Ժիրայր Սեֆիլյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները։

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ