03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Պետք է պարտադրել, որ «Սասնա ծռեր»-ը ազատ արձակվեն. Սեֆիլյանի կոչը/տեսանյութ/

Անազատության մեջ գտնվող Ժիրայր Սեֆիլյանը այսօր  գրավոր կոչ է հղել հայ ժողովրդին: Ճմրթված թղթի կտորի վրա գրվածը ընթերցեց Հիմնադիր խորհրդարանի մամուլի պատասխանատու Սյուզան Սիմոնյանը: Կոչի մեջ մասնավորապես ասվում էր.
«Սիրելի ժողովուրդ, ինչպես մեկ տարի առաջ, այսօր եւս ստեղծվել է հնարավորություն ժողովրդային համախմբման եւ եթե մեկ տարի առաջ այն տեղի էր ունենում ոստիկանների գնդում, Սասնա ծռերի բարձրացրած ապստամբական դրոշի շուրջ՝ Խորենացի փողոցում ու սարի թաղում, ապա այսօր դա պետք է կատարվի դատարանի շենքի շուրջ, որտեղ գտնվում են ապստամբական դրոշը անսասան պահած մեր երկրի ու ժողովրդի համար անձնազոհության պատրաստ արդարադատության եւ անկախության նվիրյալները։ Կոչ եմ անում դատավարության օրերին մեր բազմությամբ հավաքվել դատարանի շենքի մոտ եւ ժողովրդին ներկայության բավարար քանակի դեպքում շրջափակել շենքը եւ գաղութային ոստիկանությանը ստիպել պատրտադրել ազատ արձակել մեր ռազմագերիներին, մեր բոլորի շատ սիրելի Սասնա ծռերին

Ժիրայր Սեֆիլյան, 21.07.2017»:
 
Կոչն ամբողջությամբ՝ տեսանյութում:
 
 
KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ