10 Օգոստոսի, Կիրակի, 2025
KFC

Դատապարտյալների հիվանդանոցի» աշխատակցուհու մոտ կասկածելի հեղուկ է հայտնաբերվել

Հուլիսի 20-ին՝ ժամը 09:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, զննության համար նախատեսված սենյակում անձնական խուզարկության են ենթարկել հիմնարկի տնտեսական ապահովման բաժնի կրտսեր մասնագետ Վ. Կ.-ին:

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից   հայտնում են, որ տիկնոջ մոտից հայտնաբերել են սեւ գույնի խիտ, կասկածելի հեղուկով լցված մեկանգամյա օգտագործման ներարկիչ:

Դատաքիմիական փորձաքննության արդյունքներով` հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:

Վ. Կ.-ն ձերբակալված է:

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ