16 Հունվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Լուրեր: Հունիսի 2017

Համբուրգում մենք չենք էլ եղել. Արգամ Աբրահամյանը հերքում է

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը հերքում է լուրերը, թե իր հայրը Համբուրգում բիզնես է հիմնել, ինչպես նաև այն, որ իր հորեղբոր ընտանիքն արտագաղթում է Հայաստանից: «Հորեղբորս վերաբերյալ հրապարակմանը ծանոթ էի, բայց առաջին անգամ լսեցի բիզնեսի մասին լուրը: Երկուսն էլ հերյուրանքներ են, այդպիսի բաներ չկան»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա: «Համբուրգում մենք չենք […]

«Եթե Ռոբերտ Նազարյանին էլ հարցնեք, նա էլ գոհ չի լինի»

«Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին հարցն այսօր քննարկվում է Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում: Հարցի հիմնական զեկուցողը՝ Արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանն ասաց, որ ըստ փոփոխության ՝ հանձնաժողովի պիտի որոշակի չափով ու որոշակի պարբերականությամբ ֆինանսավորի սպառողների շահերի գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպություններին: Նաև առաջարկվում է, որ 2018-ի ապրիլից […]

«Սիրիական տառապանքի խորհրդանիշ» փոքրիկը /ֆոտո, տեսանյութ/

Սիրիական ընտանիքը ցույց է տվել փոքրիկին, ում ժամանակին լրատվամիջոցներն անվանել էին «Սիրիական տառապանքի խորհրդանիշ»։ Տղան այժմ գոհ է իր կյանքից, ապրում է Հալեպում՝ ընտանիքի հետ։ Փոքրիկ Օմրանի հայրը պատմել է, որ լրագրողներն իր երեխային օգտագործել են՝ նրա լուսանկարները տարածելով ու տառապանքը ցուցադրելով։ Հայրն ասել է, որ իրենք գոհ են Ասադի ղեկավարումից, թեեւ լրագրողները փոքրիկին «Ասադի […]

Այ քեզ բան, չգիտես՝ ինվեստր կա, թե չէ. Մելքումյանն՝ Առողջապահության նախարարին

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն այսօր Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարեց, որ իրենք չեն պատրաստվում կողմ քվեարկել «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի» նախագծին այն տեսքով, որ ներկայացված է: Հիշեցնենք՝ խոսքը 24 կազմակերպությունների մասնավորեցման մասին է, որոնց թվում են «Հայ փոստը», «Հայ ֆիլմը» «Հրազդան»-ը և այլն: «Մենք չենք կարող այս տեսքով կողմ լինել, […]

Եղանակը Հայաստանում

Հանրապետության տարածքում` հունիսի 7-ի երեկոյան ժամերին հիմնականում հյուսիսային շրջաններում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին` հարավ-արեւմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: «Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում հունիսի 7-ի երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարճատեւ անձրեւ: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի […]

Նոր նշանակում

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել՝ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար նշանակելու մասին։ ՀՀ նախագահի համապատասխան հրամանագրում ասվում է. «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգի 145-րդ կետը` որոշում եմ՝ Վահե Ստեփանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի […]

Չի բացառվում, որ բուժծառայությունների սակագինը թանկանա

 ԱԺ-ում ընթացող «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի» նախագծի քննարկման ժամանակ հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը հետաքրքրվեց Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանից, թե արդյոք մասնավորեցումից հետո սակագների բարձրացում չի սպասվում: «Ակնհյատ է, որ ներդրումները բերելու են ծառայությունների սակագների բարձրացման, որովհետև այդ ներդրումները հետ պետք է բերվեն», – ասաց Խ. Հարությունյանը: Լևոն Ալթունյանը չբացառեց, որ սակագների բարձրացում կլինի՝ […]

Թիկունք ենք ապահովելու հողի վրա պինդ կանգնողներին. Սերժ Սարգսյան

Բոլոր հնարավոր միջոցներով կառավարությունն աջակցելու է, ամուր թիկունք է ապահովելու հողի վրա պինդ կանգնողներին՝ համայնք առ համայնք, ընտանիք առ ընտանիք: Այս մասին, այսօր՝ հունիսի 6-ին, աշխատանքային այցով Տավուշի մարզի Նոյեմբերյանի, Բերդի եւ Իջեւանի տարածաշրջաններ այցելության ժամանակ նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից  հայտնում են, որ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը մեկնարկել է Կողբի […]

Վլադը հետևից խփում էր Վաչագանին.նոր մանրամասներ Մանսուրյան ընտանիքի կացնահարումից

Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց նախկին կնոջը, աներոջն ու զոքանչին կացնահարելու գործով նիստը: Ցուցմունք տվեցին կացնահարված Մանսուրյաններին առաջին օգնությունը ցուցաբերած հարեւանները: Լիլիթ Հարությունյանի խոսքով՝  2016թ. հուլիսի 8-ի գիշերն ամուսնու հետ քնած է եղել, երբ ձայներից արթնացել է, ամուսինը շտապել է դուրս, ինքն էլ նրա հետեւից: Նրա խոսքով, դուռը բացել է եւ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
ՄայիսիՀուլիսի