03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

«Եթե Ռոբերտ Նազարյանին էլ հարցնեք, նա էլ գոհ չի լինի»

«Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին հարցն այսօր քննարկվում է Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում: Հարցի հիմնական զեկուցողը՝ Արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանն ասաց, որ ըստ փոփոխության ՝ հանձնաժողովի պիտի որոշակի չափով ու որոշակի պարբերականությամբ ֆինանսավորի սպառողների շահերի գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպություններին:

Նաև առաջարկվում է, որ 2018-ի ապրիլից հետո, երբ նախագահը վայր կդնի լիազորությունները, մեկ տարվա ընթացքում ԱԺ-ն կատարի հանձնաժողովի նախագահի, տեղակալի ու 3 անդամների նշանակումը: Առաջարկվում է նաև, որ հանձնաժողովի նախագահը 5 տարի ժամկետով կնշանակվի, տեղակալը՝ 4 տարով, անդամները՝ 3, 2 և 1-ական տարով:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանին զարմացնում է որոշումը, թե ֆինանսական աջակցություն են տալու կազմակերպություններին, որոնք մեծ մասամբ քննադատում են հանձնաժողովի գործունեությունը:

Արթուր Հովհաննիսյանը պատասխանեց, որ նախագծով սահմանված է, որ հանձնաժողովն է որոշելու, թե ինչ չափորոշիչների են բավարարելու այդ կազմակերպությունները: Սա ավելի տարակուսելի թված պատգամավորին. «Ֆինանսական աջակցությունը հանձնաժողովը կտա այն կազմակերպությանը, որը նրան ծափ կտա, ոչ թե օրինակ՝ Էլեկտրիկ Երևանին»:

Արդարադատության փոխնախարարը բացատրեց, որ հանձնաժողովն ասում է, որ ես խաղի կանոններ եմ սահմանում բոլոր կազմակերպությունների համար, չափորոշիչներ են սահմանվում, որպեսզի կողմնակալ մոտեցում չլինի:

Խոսրով Հարությունյանը հիշեցրեց հայտնի խոսքը՝ մենք բոլորս հավասար ենք, բայց կան ավելի հավասարները:

«Եթե Ռոբերտ Նազարյանին էլ հարցնեք, նա էլ գոհ չի լինի այս առաջարկից»,-նկատեց հանձնաժողովի նախագահը:

Պատգամավորները խոստացան առաջարկներ ներկայացնել, իսկ փոխնախարարն էլ խոստացավ լրամշակված տարբերակը ներկայացնել վաղվա նիստին:

Հարցը դրվեց քվեարկության և ընդունվեց միաձայն:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ