28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Նոր նշանակում

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել՝ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար նշանակելու մասին։

ՀՀ նախագահի համապատասխան հրամանագրում ասվում է.

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգի 145-րդ կետը` որոշում եմ՝ Վահե Ստեփանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար»:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության աշխատակազմի նախկին ղեկավար նախարար-նախարար Դավիթ Հարությունյանը մայիսի 25-ին նշանակվեց արդարադատության նախարար: Նրա փոխարեն կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի պաշտնում ժամանակավորապես  նշանակվեց Վահե Ստեփանյանը:

Կառավարության կազմում կառուցվածքային փոփոխության արդյունքում վերացվել է կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի պաշտոնը. այսուհետ լինելու է միայն ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ