16 Հունվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Լուրեր: Հունիսի 2017

Երեխաները թունավորվել ու տեղափոխվել են հիվանդանոց՝ Մեղու կոնֆետներն ուտելուց հետո

Չիտայում երեք երեխա շտապ տեղափոխվել է հիվանդանոց՝ անհայտ նյութով թունավորումից հետո։ Երեխաներից մեկը ծայրահեղ ծանր վիճակում է՝ վերակենդանացման բաժանմունքում, հայտնում է newsru.com-ը։ Նշվում է, որ երեխաները հիվանդանոցում են հայտնվել Roshen ընկերության «Մեղու» կոնֆետներն ուտելուց հետո։ Հայտնի է, որ երեխաները 14, 12 եւ 4 տարեկան են։  Նշենք, որ Roshen ընկերությունը պատկանում է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին։  

Տիգրան Սարգսյանը «հաշվեհարդարի» փորձ է անում

Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը դատի է տվել հայաստանյան մի շարք լրատվամիջոցների` Իրավունք թերթ, Ա1+, tert.am, 168 օրաթերթ, Անդրադարձ մամուլի ակումբին` պատիվն ու արժանապատվությունը արատավորելու պահանջով: «Տարին մեկ անգամ ինչ-որ մեկը դատական կարգով փորձում է ծնկի բերել լրատվամիջոցների: Դա կլինի ԱԺ պատգամավոր, պետական բարձր պաշտոնյա, չինովնիկ կամ օլիգարխ, արվամոլ և այլն: Մինչդեռ լրատվամիջոցը պետք է սառը […]

Մեր երկնավոր Հայրը շատ է սիրում այդ

Հարյուրապետի ծառայի բժշկման դրվագից մենք սովորում ենք երկու բան. 1. Աղոթքի ժամանակ պիտի հավատաս քո Աստծուն առանց կասկածելու: Այս մասին Տեր Հիսուսն էլ մի քանի անգամ ասեց: 2. Երբ դու խնդրում ես ուրիշի համար, ով քեզանից փոքր է (Հարյուրապետը եկել ու խնդրում էր իր ծառայի համար), դա անձնուրաց սիրո արտահայտություն է ու մեր երկնավոր Հայրը […]

Սերժ Սարգսյանը կատարեց խոստումը

ՀՀ Նախագահի նախընտրական խոստումը կատարված է. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 300 մլն դրամ Վանաձորի ճանապարհների հիմնանորոգման համար : Նախընտրական շրջանում հանդիպումների ընթացքում մարզպետ Ա. Նալբանդյանը ՀՀ նախագահին ներկայացրել էր մարզկենտրոնի ճանապարհների բարեկարգման հարցը: ՀՀ նախագահը հանձնարարել էր գարնանը կոնկրետ ներկայացնել, թե ինչ ծավալի աշխատանքներ է նախատեսվում իրականացնել, և այժմ, նրա հանձնարարությամբ, գնահատելով մարզկենտրոն Վանաձորի ներհամայնքային […]

Արոնյանը Norway Chess-ի կայծակնային մրցաշարում զբաղեցրեց 3-րդ տեղը

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում այսօր մեկնարկել է «Norway Chess» շախմատային մրցաշարը, որին մասնակցում են 10 շախմատիստներ, Լևոն Արոնյանը, աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, Ուեսլի Սոն, Ֆաբիանու Կարուանան, Հիկարու Նակամուրան, Վլադիմիր Կրամնիկը, Սերգեյ Կարյակինը, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Վիշվանաթան Անանդը և Անիշ Գիրին: «Norway Chess» մրցաշարը մեկնարկեց կայծակնային շախմատի մրցաշարով, որում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը զբաղեցրեց մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը` […]

«Կամավորներն իրենց գործն արեցին» /տեսանյութ/

Երեկ՝ հունիսի 5-ին  Շրջակա միջավայրի համաշխարհային օրվա առթիվ բնապահպանական մի շարք միջոցառումներ են անցկացվել մայրաքաղաքում: «Սկիզբը նախարարությունում էր և նախարարը շատ գրագետ ելույթ ունեցավ»,-այս մասին «Հենարան»  մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց բնապահպան Սիլվա Ադամյանը: Սիլվա Ադամյանը հայտնեց, որ միջոցառումների շրջանակում  աղբահավաք է իրականացվել Երևանի կենտրոնում.« Բնության թանգարանի մոտից մեկնարկեց աղբահավաքը, գաղափարը շատ լավն […]

Տարվա հարսանիքի հերոսների պարը Արցախում (տեսանյութ)

Տարվա հարսանիք անունը ստացած արարողության հերոսների հարսանեկան պարն է հայտնվել համացանցում: Հիշեցնենք, որ հունիսի 3-ին Արցախի Հանրապետությունում տեղի է ունեցել Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանի մամլո խոսնակ Արտակ Բեգլարյանի հարսանիքը: Արտակի կինն Արմինե Վարդանյանն է: Նա մասնագիտությամբ լրագրող է: Հարսանիքն աչքի է ընկել պարզությամբ, տարազներով ու հայկական ավանդույթների պահպանմամբ: Հարսանիքի քավորը և քավորկինը ԱՀ վարչապետ Արա […]

Դավիթ Տոնոյանը հանդիպել է Յուրի Խաչատուրովին

Անհրաժեշտ է կատարելագործել խոշոր արտակարգ իրավիճակների հետեւանքների վերացման ընթացքում ՀԱՊԿ երկրների օգնության հավաքական արձագանքման մեխանիզմները: Այս մասին նշվել է Մոսկվայում ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանի եւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հանդիպման ժամանակ: Հայաստանի ԱԻՆ-ից  հայտնում են, որ հանդիպմանը ներկա է եղել նաեւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ անդամ-պետությունների […]

Իրանում տենդի համաճարակ է․ կան զոհեր

Իրանում Ղրիմ-Կոնգոյի հեմոռագիկ տենդի համաճարակ է, 31 մարդ արդեն վարակվել է։ Այդ մասին նշվու է Իրանի առողջապահության նախարարության մամուլի հաղորդագրությունում, գրում է eurasiadiary.com-ը։ Նշվում է, որ վարակվածներից 3-ը մահացել են, նրանցից մեկը հղի կին է: Փորձագետները հատուկ հետաքննություն կանցկացնեն՝ բացահայտելու տենդի համաճարակի իրական պատճառը: Ղրիմ-Կոնգոյի հեմոռագիկ տենդը՝ սուր, ծանր ընթացքով, տարափոխիկ, հիվանդություն է: Վարակը փոխանցվում է տզերի միջոցով։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
ՄայիսիՀուլիսի