01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Դավիթ Տոնոյանը հանդիպել է Յուրի Խաչատուրովին

Անհրաժեշտ է կատարելագործել խոշոր արտակարգ իրավիճակների հետեւանքների վերացման ընթացքում ՀԱՊԿ երկրների օգնության հավաքական արձագանքման մեխանիզմները: Այս մասին նշվել է Մոսկվայում ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանի եւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հանդիպման ժամանակ:

Հայաստանի ԱԻՆ-ից  հայտնում են, որ հանդիպմանը ներկա է եղել նաեւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ անդամ-պետությունների փոխգործակցության հետագա զարգացման հեռանկարները արտակարգ իրավիճակների կանխարգելման եւ հետեւանքների վերացման ոլորտներում:

Մասնավորապես՝ դիտարկվել է ՀԱՊԿ անդամ-պետությունների արտակարգ իրավիճակների արձագանքման միացյալ տեղեկատվական-ծրագրային համակարգի գործարկման հարցը, որը ստեղծված է ճգնաժամային իրավիճակներում պետական կառավարման մարմինների միջեւ տեղեկությունների փոխանակման եւ համագործակցության երկկողմ կանոնակարգերի հիման վրա:

Քննարկման ժամանակ ընդգծվել է խոշոր արտակարգ իրավիճակների հետեւանքների վերացման ընթացքում օգնության հավաքական արձագանքման մեխանիզմների կատարելագործման անհրաժեշտությունը: Այդ պատճառով կողմերը նպատակահարմար են գտել ՀԱՊԿ անդամ-պետությունների ԱԻ համակարգող խորհրդի առաջիկա նիստում քննարկել կազմակերպության անդամ երկրների արտակարգ իրավիճակներին արձագանքման կանոնակարգի իրականացման հարցը, որը հաստատվել է 2011թ. դեկտեմբերի 20-ին՝ ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի որոշմամբ:

Դրանից բացի՝ հանդիպմանը դիտարկվել են ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի կազմում ընդգրկված ՀՀ ԱԻՆ ուժերի եւ միջոցների պատրաստման խնդիրները:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ