27 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Սերժ Սարգսյանը կատարեց խոստումը

ՀՀ Նախագահի նախընտրական խոստումը կատարված է. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 300 մլն դրամ Վանաձորի ճանապարհների հիմնանորոգման համար :

Նախընտրական շրջանում հանդիպումների ընթացքում մարզպետ Ա. Նալբանդյանը ՀՀ նախագահին ներկայացրել էր մարզկենտրոնի ճանապարհների բարեկարգման հարցը: ՀՀ նախագահը հանձնարարել էր գարնանը կոնկրետ ներկայացնել, թե ինչ ծավալի աշխատանքներ է նախատեսվում իրականացնել, և այժմ, նրա հանձնարարությամբ, գնահատելով մարզկենտրոն Վանաձորի ներհամայնքային ճանապարհների անմխիթար վիճակն ու քաղաքային բյուջեի սուղ հնարավորությունները, փողոցների բարեկարգման համար կառավարության պահուստային ֆոնդից կհատկացվի 300 մլն դրամ:

Բացի այդ, քանի որ Վանաձորի ճանապարհների բարեկարգման համար միջոցներ են հատկացվել նաև հրատապ ծրագրերի շրջանակներում և Վանաձորի քաղաքապետարանի բյուջեով, մարզի ղեկավարը քաղաքաշինության վարչությանը հանձնարարել է, Վանաձորի քաղաքապետարանի պատասխանատուների հետ հետևողականորեն ուսումնասիրել և նշված 300 մլն.-ն ուղղել այն ճանապարհների վերնորոգմանը, որոնք վերոնշյալ ծրագրերում ընդգրկված չեն:

Այսպիսով, բացի հրատապ ծրագրերով և քաղաքապետարանի բյուջեով մարզկենտրոնի փողոցների բարեկարգման համար նախատեսված միջոցներից, այդ օրախնդիր հարցի լուծմանը կուղղվի ևս 300 մլն դրամ: Գրում է Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը: 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ