05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Այ քեզ բան, չգիտես՝ ինվեստր կա, թե չէ. Մելքումյանն՝ Առողջապահության նախարարին

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն այսօր Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարեց, որ իրենք չեն պատրաստվում կողմ քվեարկել «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի» նախագծին այն տեսքով, որ ներկայացված է: Հիշեցնենք՝ խոսքը 24 կազմակերպությունների մասնավորեցման մասին է, որոնց թվում են «Հայ փոստը», «Հայ ֆիլմը» «Հրազդան»-ը և այլն:

«Մենք չենք կարող այս տեսքով կողմ լինել, քանի որ կան այնպիսի հանրային հնչեղությամբ ընկերություններ , որոնք մենք պիտի մասնավորեցման ստանդարտ ճանապարհով չտանենք: Դա տանելու է մեզ փակուղի, ու մենք ժողովրդին չենք կարողանալու բացատրենք, թե ինչու ենք գնացել դրան:

Մենք պիտի համոզված լինենք, որ գնալու է էֆֆեկտիվ օտարման գործընթաց, դա պիտի լինի քաղաքական ուժերի կենսենսուսով, բերեք, այս հնչեղություն ունեցող ընկերությունները տանենք կոնսենսուսով»,-առաջարկեց Միքայել Մելքումյանը:

Հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահ Խոսրով Հարությունյանն էլ ընդգծեց, որ էֆֆեկտիվ ներդրողի հարց պիտի լինի այստեղ նախքան մասնավորեցումը: «Անշուշտ, քաղաքական կոնսենսուսը մի բանում պիտի լինի՝ սեփականաշնորհել, թե ոչ, մնացած բոլոր հյարցերում պարտադիր չէ ունենալ կոնսենսուս»,-ասաց նա:

Միքայել Մելքումյանը նորից հավելեց, թե իր հիմնական առաջարկն այն է, որ քաղաքական կոնսենսուսով լինի: «Առողջապահության նախարարն էլ այստեղ բացթողում արեց, ասում է՝ չգիտենք՝ ինվեստր կա, թե չէ: Այ քեզ բան, չգիտես՝ ինվեստր կա, թե չէ, միգուցե որևէ ներդրում չի լինի, որպեսզի ապագա ռիսկերից խուսափենք, պիտի նախապես անենք»,-նշեց նա:

Քանի որ դեռ հարցեր ու առաջարկներ կային քննարկման հետ կապված, Խոսրով Հարությունյանն առաջարկեց ավելի ուշ հավաքվել, քննարկել, Արման Սահակյանն էլ արձագանքեց. «Գիշերվա մեկին էլ լինի, պատրաստ եմ գալու»,-ասաց նա:

Հանձնաժողովի անդամները որոշեցին վաղը արտահերթ նիստից առաջ հավաքվել, վերջնական քննարկել ու քվեարկել այս հարցը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ