13 Հունվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Հունիսի 2017

Կարեւորվել է ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ Էստոնիայի հավասարակշիռ դիրքորոշումը

Հունիսի 13-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց պաշտոնական այցով Երևան ժամանած Էստոնիայի արտաքին գործերի նախարար Սվեն Միկսերին: Հանդիպումը մեկնարկեց առանձնազրույցով, ապա շարունակվեց ընդլայնված կազմով՝ պատվիրակությունների մասնակցությամբ։ Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը նշեց, որ դիվանագիտական հարաբերությունների քսանհինգ տարիների ընթացքում Հայաստանը և Էստոնիան արդյունավետ համագործակցություն են ծավալել երկկողմ և բազմակողմ ձևաչափերով, և առկա է պատրաստակամություն՝ համատեղ […]

«Տեսնենք՝ ինչ կարող ենք անել մենք՝ մեր 21 տոկոս ձայներով» /տեսանյութ/

«Երևանի քաղաքապետը ուղիղ մանդատ ստացող մարդ է: Որևէ օրենքով նա չի ենթարկվում ո՛չ երկրի նախագահին, ո՛չ վարչապետին. դա ընտրովի պաշտոն է: ՏԻՄ  գործունեությունը լիովին անկախ պետք է լինի: Բայց մենք երեկ ականատես եղանք, որ Սերժ Սարգսյանը խոսում էր Երևանի տնտեսությունից, ուղղություն էր ցույց տալիս քաղաքապետին:  Նա նման բան կարող է անել իրենց կուսակցության ժողովների ընթացքում, […]

Վորոնեժում վթարի է ենթարկվել Մոսկվա-Երեւան ավտոբուսը․ կան վիրավորներ /ֆոտո/

Այսօր ՌԴ Վորոնեժի մոտակայքում վթարի է ենթարկվել Մոսկվա-Երեւան երթուղային ավտոբուսը։ Վթարի հետեւանքով 3 վիրավոր կա՝ երկու երեխա եւ մի մեծահասակ, հայտնում է Ռուսաստանի ՆԳ նախարարության տարածաշրջանի գլխավոր վարչությունը: «Այսօր առավոտյան Վերխնեմամոնսկի շրջանում Մ-4 «Դոն» ավտոճանապարհի 717-րդ կիլոմետրում Mercedes-Benz ավտոբուսի 35-ամյա վարորդը կորցրել Է փոխադրամիջոցի կառավարումը, ինչի հետեւանքով այն ընկել Է ճամփեզրի առուն: Ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով տուժել […]

Մեկ էլ Ձեզ մի տեղ դեսպան նշանակեն, ի՞նչ ենք անելու. Պողոսյանը՝ Աշոտյանին

ԱԺ-ում ընթացող «Անալիտիկ խորհուրդ» աշխատանքային խմբի փորձագետների առաջին հանդիպման ժամանակ փորձագետ Թևան Պողոսյանը հետաքրքրվեց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանից, թե ինչ ֆինանսական միջոցներով է ձևավորվելու վերլուծական կենտրոնը՝ հաշվի առնելով, որ ժամանակին համաշխարհային բանկը ծրագիր էր փորձում նախաձեռնել ԱԺ-ում փորձագիտական խումբ ստեղծելու համար, բայց նախաձեռնությունն այդպես էլ կյանքի չի կոչվել: «Փորձենք ինտուզիազմը […]

Ռուս հայտնի երգիչը շտապ տեղափոխվել է հիվանդանոց

Ռուսաստանի ժողովրդական արտիստ, հայտնի «Լյուբե» խմբի ղեկավար Նիկոլայ Ռաստարգուեւին շտապ տեղափոխել են հիվանդանոց Տուլայում։ Երգիչի մոտ սրտի նոպա է արձանագրվել։ 60-ամյա երգիչը պետք է ելույթ ունենար քաղաքի կենտրոնական հրապարակում, սակայն ելույթից անմիջապես առաջ սրտի նոպա է ունեցել։ Թե ինչպես է ներկայումս երգչի առողջական վիճակը, չի հաղորդվում։ 

«Գործադիրին մոնստր չսարքենք ու չվախենանք»

Արտաքին հարաբերությունների փորձագետ Հովհաննես Իգիթյանն այսօր Ազգային ժողովում «Անալիտիկ խորհրդի» աշխատանքային խմբի ստեղծման քննարկման ժամանակ նշեց, որ մեր գործադիր մարմինը, ներառյալ ԱԳՆ-ը հաճախ ընդգծված մոտեցում չեն ունենում կարևորագույն միջազգային հարցերի վերաբերյալ: Որպես օրինակ նա նշեց Կատալոնիայի հարցը, Քաթարի հարցը և այլն: «Չմտածենք, որ գործադիրն ունի իր մոտեցումները, մենք մտածում ենք, որ կա գործադիր ու վերլուծում […]

Ողբերգական վթար Տավուշում. 22-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 13-ին, ժամը 09:02-ին տեղեկություն է ստացվել, որ Այգեհովիտ-Վազաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար, ավտոմեքենան ընկել է ձորը, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Հ-37 ավտոճանապարհի Այգեհովիտ-Վազաշեն հատվածի 1-ին կմ-ին «Nissan Murano» մակնիշի 35 CO 041 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 22-ամյա Հովհաննես Ն.) […]

Ջրի երես են դուրս եկել. Պաշտպանության նախարարի շոկը. Իրատես

Պաշտպանության նախարա­րությունում «վերանորոգում» է: Այսպես են բնութագրում Վիգեն Սարգսյանի նշանակումից հետո այդ գերատեսչության աշխա­տանքները: Ըստ թերթի աղբյուրի, սկզբում նախարարը զարմացել է, թե ինչպիսի կադրային քաղա­քականություն է իրականացվել մի այնպիսի կառույցում, որն ուղղակիորեն գործ ունի երկրի պաշտպանության հետ: Ըստ այդմ, նախարարության ստորին օղակից մինչև վերին օղակ սկ­սել է «վերանորոգել», «վերակա­ռուցել»: Նա անհեթեթ է համարել այն մարդկանց […]

Տխուր է

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը վստահ է՝ վարչապետ Կարեն Կարապետյանը շռնդալից կերպով մուտք գործեց քաղաքական դաշտ, բայց հետո նրա  վարկանիշն աստիճանաբար ընկավ, քանի որ  հասարակությունը նկատեց՝  ոչինչ չի փոխվում:  «Հիմա վարչապետի ռեյտինգը նվազում է, քանի որ հասարակությունը դրական արդյունք չի տեսնում նրա գործունեությունից:  Տիգրան Սարգսյանի ու Հովիկ Աբրահամյանի օրոք՝ այդ երկու վարչապետերն էլ զբաղված էին նկարչությամբ. թվեր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
ՄայիսիՀուլիսի