27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Տեսնենք՝ ինչ կարող ենք անել մենք՝ մեր 21 տոկոս ձայներով» /տեսանյութ/

«Երևանի քաղաքապետը ուղիղ մանդատ ստացող մարդ է: Որևէ օրենքով նա չի ենթարկվում ո՛չ երկրի նախագահին, ո՛չ վարչապետին. դա ընտրովի պաշտոն է: ՏԻՄ  գործունեությունը լիովին անկախ պետք է լինի: Բայց մենք երեկ ականատես եղանք, որ Սերժ Սարգսյանը խոսում էր Երևանի տնտեսությունից, ուղղություն էր ցույց տալիս քաղաքապետին:  Նա նման բան կարող է անել իրենց կուսակցության ժողովների ընթացքում, բայց նման բան անել քաղաքապետի երդմնակալության արարողության ժամանակ,  ես, համենայն դեպս, ճիշտ չեմ համարում: Դա ցույց տվեց՝ անկախ նրանից՝ Տարոն Մարգարյանը քանի տոկոս է հավաքել, մեկ է, ասողը նախագահն է, և դա այն պարագայում, երբ բոլորս գիտենք քաղաքապետի ու նախագահի ինստիտուտները առանձին  են: Դա կարծես ներկուսակցական տեքստ էր, որը ոչ բոլորը նկատեցին ու ոչ բոլոր ԶԼՄ-ները անդրադարձան դրան», – այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց Երևանի ավագանու  «Ելք»  խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը:

Վերջինս շեշտեց՝ այգիները, խաղահրապարակները, որոնք կառուցվել ու հիմնվել են Երևանում,  ըստ էության, որևէ մեկի համար զարմանալու առիթ ճպիտի լինեն. այդպես էլ պիտի լիներ:

«Ու դա ներկայացնել, ասել՝ տեսե՛ք, մենք դա արել ենք,  ոչ թե լավ է, այլ նորմալ է: Այդպես էլ  պետք է լիներ: Էլ չեմ ասում, որ բազմիցս խոսվել է կոռուպցիոն ռիսների մասին՝ նստարանների գների և այլնի հետ կապված: Բազմաթիվ  նմանատիպ բաներ կարելի է նշել:  Ինչևէ, ընտրություններն անցել են: Տեսնենք՝ ինչ կարող ենք անել մենք՝ մեր 21 տոկոս ձայներով», – նշեց բանախոսը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ