«Պարոն Կարայան, լա՞վ որոշում ենք անում». վարչապետը՝ նախարարին
Այսօր՝ ապրիլի 13-ին Կառավարության նիստում կայացվեց որոշում, ըստ որի նախատեսվում են մի շարք փոփոխություններ բիզնեսի ոլորտում: Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը իր խոսքում նկատեց, որ մաքսային գործի բնագավառում գործունեություն իրականացնողների համար հանվում է լիցենզավորման պահանջը՝ մաքսային և ազատ մաքսային պահեստներում ապրանքների պահպանության, անմաքս առևտրի խանութներում մաքսային հսկողության ներքո ապրանքների իրացման, մաքսային փոխադրողի գործունեության […]