12 Հունվարի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Ապրիլի 2017

Արցախի ՊԲ-ից հայտնում են

Ապրիլի 12-ին և լույս 13-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից,  հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 25 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 300 կրակոց: Արցախի ՊԲ-ից   հայտնում են, որ ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Լարսի ճանապարհը բաց է

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 13-ի ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս  ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Ռուսաստանի կողմում կուտակվել է մոտ 150 մարդատար և բեռնատար ավտոմեքենա:

Սերժ Սարգսյանը հարցերը լուծել է. Ժամանակ

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը նախօրեին հաստատել է ՀՅԴ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի հայտարարությունը ՀՀԿ-ՀՅԴ բանակցության մասին՝ կապված նոր խորհրդարանի ընտրությունից հետո կոալիցիոն գործընկերության շարունակության հետ: Մանրամասներ սակայն Շարմազանովը չի ներկայացրել և պարզ չէ, թե ինչի շուրջ են բանակցում երկու ուժերը: Շարմազանովը միայն նշել է, որ չի քննարկվում վարչապետի հարց, քանի որ իրենց թեկնածուն Կարեն Կարապետյանն է: […]

Կօգտվի միայն Ադրբեջանը. 168 Ժամ

«ԱՄՆ-ը ու Ռուսաստանը մշտապես կայուն աշխատում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ: Միակ հնարավոր բացասական ազդեցությունն այն է, որ ուշադրությունն այս տարածաշրջանից պակասի և տեղի ունենա այն, ինչ անցյալ տարի, կրկին միջազգային համայնքի անուշադրության հետևանքով: Գոնե այս հարցով զբաղվող դիվանագետները չպետք է կորցնեն բանակցային թելը` անընդհատ աշխատելով կողմերի հետ հանդիպումներ կազմակերպելու ուղղությամբ: Ռուս-ամերիկյան ներկայիս լարվածությունը […]

Տեղը չես բերում. գիշերով հանել տարել են. Հրապարակ

Ապրիլի 2-ի ընտրություններից հետո ՀՀԿ-ի այն «բարեգործները», որոնք չեն հաղթահարել անցողիկ շեմը, սկսել են հետ պահանջել ծախսած գումարները: Մի տեղ թեկնածուն հետ է պահանջել մարզպետին տված մեքենան, մյուսը համայնքապետի անունով վարկ է վերցրել, երրորդը փողերը մսխածի բիզնեսն է խլել: Որոշ թեկնածուներ դադարեցրել են «բարեգործական» ծրագրերը, հետ են վերցրել ընտրությունների ժամանակ տված խոստումները կամ կիսատ թողել […]

Սկանդալային բացահայտումներ. Սամվել-Բաբայան-Սեյրան Օհանյան գեներալների սցենարը Հրապարակ

Վիկտոր Դալլաքյանի «Երրորդ հանրապետություն» կուսակ­ցությունը չմասնակցեց այս ընտրություններին: Նրա եւ Սեյրան Օհանյանի համագործակցությունը չկայացավ, իսկ ՕՐՕ դաշինքը չան­ցավ խորհրդարան: Այժմ կատարվածն ամփոփելու ժամանակն է: Թեեւ Վ. Դալլաքյանը խոստացել էր սկանդալա­յին բացահայտումներ անել, բայց այս­օր հրաժարվում է հարցազրույց տալ, սակայն նրա զինակից, «Շրջադարձ հանուն զարգացման» ՀԿ նախագահ Էդվարդ Անտինյանը քարոզարշավից առաջ խոստացել էր ներկայացնել, թե որն […]

Մարդը, որին մենք դիտում ենք մոտիկից, պարտվում է

Մարդը, որին մենք դիտում ենք մոտիկից, պարտվում է, քանի որ չկան ստվերները, որոնք կծածկեին նրա թերությունները: Իսկ հեռվի մշուշոտ պատկերները միայն հարգանք են հարուցում և նրանց բոլոր բացերը տարածության վրա վերածվում են արժանիքների: Անհատի գեղեցկությունը կամ այլանդակությունը դրսևորվում է ոչ միայն արդեն կատրվածում, այլև նրա ձգտումներում ու գրգիռներում: Մարդու վերջնական պատմությունը որոշում է ոչ այն, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՄարտիՄայիսի

Ամենաընթերցված