Սկանդալային բացահայտումներ. Սամվել-Բաբայան-Սեյրան Օհանյան գեներալների սցենարը Հրապարակ
Վիկտոր Դալլաքյանի «Երրորդ հանրապետություն» կուսակցությունը չմասնակցեց այս ընտրություններին: Նրա եւ Սեյրան Օհանյանի համագործակցությունը չկայացավ, իսկ ՕՐՕ դաշինքը չանցավ խորհրդարան: Այժմ կատարվածն ամփոփելու ժամանակն է: Թեեւ Վ. Դալլաքյանը խոստացել էր սկանդալային բացահայտումներ անել, բայց այսօր հրաժարվում է հարցազրույց տալ, սակայն նրա զինակից, «Շրջադարձ հանուն զարգացման» ՀԿ նախագահ Էդվարդ Անտինյանը քարոզարշավից առաջ խոստացել էր ներկայացնել, թե որն էր իրենց եւ ՕՐՕ դաշինքի ղեկավարության տարաձայնությունը, ինչու հետ քաշվեցին եւ ողջ քարոզարշավի ընթացքում չերեւացին: Թերթը ներկայացրել է հարցազրույց Անտինյանի հետ, ով մասնավորապես նշել է.
-Եկավ պահը, որ Օհանյանը պետք է ընդդիմադիր դաշտում ուժի կենտրոն դառնալու հայտ ներկայացներ, որից հետո` լայն կոնսոլիդացիայի գնալու նախաձեռնություն հանդես բերեր: Բայց քանի որ ընթացքում պարզվեց, որ նա քաղաքական լիդերի որակներ բացարձակ չունի, հարկավոր էր Սամվել Բաբայանի պես խարիզմատիկ մեկին ներգրավել, որն էլ իր հետ կբերեր որոշ ուժերի: Սակայն նրանց միջեւ այնպիսի խորը հակասություններ կային, որ գործին տեղյակներն ավելի հավանական էին համարում ԱՄՆ-ի եւ Իրանի նախագահներին նստեցնել բանակցային սեղանի շուրջ, քան Բաբայանին ու Օհանյանին: Սակայն իմ համառ ջանքերի շնորհիվ դա տեղի ունեցավ:
Բայց բավական էր Բաբայանն ու Օհանյանը հանդիպեին, հոգեհարազատ ակցենտով ռազմի դաշտի իրենց հաղթանակները վերհիշեին, անմիջապես կորցրեցին ռեալության զգացումն ու գտան, որ այժմ էլ իրենց հաղթանակը կասկած չի հարուցում, ու եթե չստացվի պլան Ա-ն քաղաքական ճանապարհով, պետք է անցնել պլան Բ-ին` երկրի ներսում լարվածություն հրահրել, աջակցություն հայտնել ուժային ճանապարհով գնացող ուժերին, հրապարակայնորեն հոխորտալ, թե ամեն գնով հասնելու են իշխանափոխության: Երբ պարզ դարձավ այս ամենի ողջ վտանգավորությունը, ու քանի որ այդ արկածախնդրությունը մեզ համար կտրականապես մերժելի էր, իսկ իրենց այդ նպատակներից հետ պահելը այլեւս մեր ուժերից վեր, մեր թիմով աստիճանաբար հետ բաշվեցինբ: Իսկ Բաբայան-Օհանյան զույգի տակ հավաքված ուժերը
` փողի համից ու մանդատի հոտից գլուխները կորցրած, առաջ էին շարժվում ու մեր ազատած տարածքներն իրենցով լցնում:
Դե, երկու գեներալներին այնքան էր դուր եկել իրենց «շռնդալից» հաջողությունը, որ անգամ հարց չէին տալիս իրենց, թե այս քաղաքական ծրագրի ակունքներում կանգնած, ամենանվիրական գաղտնիքներին տիրապետող, կազմակերպական բոլոր լծակներն իրենց ձեռքում, հրապարակային խոսքին տեղը տեղին տիրապետող գործիչներն ինչու են այսպես հեշտությամբ զիջում իրենց դիրքերը: Գուցե փորձեին հասկանալ, մտահոգվեին դրանից, լսեին մեզ ու հիմա այլ վիճակում կլինեին: Ընդհակառակը, փորձեցին Դալլաքյանին ու ինձ հանել «խաղից», այնուհետեւ Արամ Գ. Սարգսյանին
` «պառակտենք հանուն համախմբման», իրենց գործելաոճի տրամաբանությամբ, իսկ Գագիկ Ծառուկյանի առաջ էլ պայման դնեին, որ միասնական դաշինքում 50/50 հարաբերակցություն լինի, քանի որ Օհանյանի ու Ծառուկյանի քաղաքական կշիռները հավասար էին գնահատում: Մի խոսքով, հասան նրան, որ մենք «խաղից» դուրս եկանք, Ծառուկյանը մերժեց իրենց հետ համագործակցությունը, հասարակությունն էլ իր քվեով ՕՐՕ-ին մերժեց:
Հիմա ՕՐՕ-ականները չեն կարողանում հաշտվել պարտության հետ, բայց գոնե արժանապատվորեն պարտվելու ունակ լինեն, այլ ոչ թե ասեն’ կտեսնեք, որ գնալով երկրի վիճակն ավելի կվատանա, ու ժողովուրդը կզգա մեր կարիքը, մենք էլ կլինենք նրա կողքին: Բայց ժողովուրդն իր քվեարկությամբ ասաց, որ չի ցանկանում, որ իր կողքին լինեք, անբարո չէ արդյոք դրանից հետո ձեր քաղաքական «բայղուշությունը», եթե չասենք` ձախողված հույսը:
Փաստն այն է, որ այս ընտրությամբ հասարակությունն անվստահություն հայտնեց դեստրուկտիվ ընդդիմությանը, որն ամեն անգամ ընտրողին մեղադրում է ծախվելու մեջ, հեղափոխական կոչեր հնչեցնում, բայց ընտրություններից հետո օրվա իշխանությունների հետ պայմանավորվածություն ձեռք բերում ու անկաշառ ընտրողների ձայները հարմար գնով վաճառում:
Ժողովուրդը շատ դեպքերում հասարակական հարաբերություններում բարոյական արժեքներն ավելի է կարեւորում, որոնք ընդունված է կոչել չգրված օրենքներ, քան գործող օրենքները: Ասել է թե շատերը կարող է Դալլաքյանին կամ ինձ չընդունեն, բայց տեսնելով, թե Օհանյանի քաղաքական ծրագրի ակունքներում կանգնածների հետ ինչպես վարվեցին, էլ ՕՐՕ-ի հետ ինչու պետք է համագործակցեին: Հարցն այստեղ մենք չենք, այլ
` երեւույթը:
Հասարակության մեծամասնությունը կարող է Սերժ Սարգսյանին չընդունել, բայց իր գնահատականը կենդանի դասականի հայտնի խոսքերի տրամաբանությամբ ասել. «Մենք քննադատենք Սարգսյանին` հասկացանք, բայց դու, ա՜յ Սեյրան Օհանյան, որ բավական ժամանակ նախագահի մերձավորագույն թիմի անդամն ես եղել, օգտվել ես ամեն բարիքներից, դու ոնց ես քննադատում վարվող քաղաքականությունն ու խոսում իշխանափոխությունից», ու, ինչպես տեսաք, հասարակությունն Օհանյանի նման պահվածքը որակեց ապերախտություն:
Հիմա ՕՐՕ-ականները չեն կարողանում հաշտվել պարտության հետ, բայց գոնե արժանապատվորեն պարտվելու ունակ լինեն, այլ ոչ թե ասեն կտեսնեք, որ գնալով երկրի վիճակն ավելի կվատանա, ու ժողովուրդը կզգա մեր կարիքը, մենք էլ կլինենք նրա կողքին: Բայց ժողովուրդն իր քվեարկությամբ ասաց, որ չի ցանկանում, որ իր կողքին լինեք, անբարո չէ արդյոք դրանից հետո ձեր քաղաքական «բայղուշությունը», եթե չասենք
` ձախողված հույսը:
Փաստն այն է, որ այս ընտրությամբ հասարակությունն անվստահություն հայտնեց դեստրուկտիվ ընդդիմությանը, որն ամեն անգամ ընտրողին մեղադրում է ծախվելու մեջ, հեղափոխական կոչեր հնչեցնում, բայց ընտրություններից հետո օրվա իշխանությունների հետ պայմանավորվածություն ձեռք բերում ու անկաշառ ընտրողների ձայները հարմար գնով վաճառում:
Այնպես որ, սիրելի հայրենակիցներ ու ՕՐՕ-ի գաղափարակիցներ, հավատացեք, մենք ներսից ենք տեսել խոցված ինքնասիրությամբ ու չհիմնավորված ամբիցիաներով անձնավորությունների, ովքեր իրենց նպատակներին հասնելու համար կանգ չէին առնի ոչ մի բանի առաջ, ու քանի որ նրանց մեջ կային ռազմական գործի գիտակներ, ապա դա չափազանց վտանգավոր էր, երբ քաղաքական քայլերը դատապարտված էին ձախողման, իսկ իշխանության գալու նրանց մոլուցքը դարձել էր անկառավարելի:
Բարեբախտաբար, ամեն ինչ բարեհաջող ավարտվեց, առաջին հերթին շնորհիվ իշխանությունների հստակ քայլերի, որ կարողացան թույլ չտալ, որ նախընտրական առանց այն էլ լարված իրավիճակը դուրս գա վերահսկողությունից: Արդյունքում
` մեր թշնամին առիթից օգտվեր ու ակտիվանար սահմանին, նոր զոհեր ունենայինք, իսկ այդ լարվածությունն էլ բազմապատկված տեղափոխվեր երկրի ներս ու առաջացներ անկայուն իրավիճակ:
Իսկ այն, որ երկրում լարվածությունն արհեստականորեն էր հրահրվում, ցույց տվեց հետընտրական հանգիստ վիճակը, երբ ժողովուրդն ընտրությունների արդյունքից դժգոհությունն իր մեջ պահեց դրանով իսկ արյուն թափելու «մանդատ» չտալով մերժված գործիչներին
`փողոցում լիդերություն ստանձնելու ճանապարհով:
Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: