25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Տեղը չես բերում. գիշերով հանել տարել են. Հրապարակ

Ապրիլի 2-ի ընտրություններից հետո ՀՀԿ-ի այն «բարեգործները», որոնք չեն հաղթահարել անցողիկ շեմը, սկսել են հետ պահանջել ծախսած գումարները: Մի տեղ թեկնածուն հետ է պահանջել մարզպետին տված մեքենան, մյուսը համայնքապետի անունով վարկ է վերցրել, երրորդը փողերը մսխածի բիզնեսն է խլել: Որոշ թեկնածուներ դադարեցրել են «բարեգործական» ծրագրերը, հետ են վերցրել ընտրությունների ժամանակ տված խոստումները կամ կիսատ թողել սկսածը:

Արմավիրից ՀՀԿ-ի ռեյտինգային թեկնածուներից հանրահայտ Առաքել Մովսիսյանը Շմայսը, ընտրությունների քարոզարշա¬վի ընթացքում Փարաքարի իր ընտրողներին խոստացել էր լուսավորել համայնքի փողոցներից մեկը, անգամ հասցրել էր էլեկտրասյուներ կանգնեցնել` իբրեւ ապացույց, որ խոսքը կատարելու է, բայց ընտրություններից հետո, երբ պարզվել է, որ Շմայսը մարզում իր ցուցանիշներով չորրորդն է, նրա մարդիկ գիշերով հանել-տարել են էլեկտրասյուները: «Այ ցավդ տանեմ, ես էլեկտրիկ եմ, ի՛նչ եմ քո համար, էտի, ես ինչ կապ ունեմ դրա հետ, ես ըտենց բաների հետ կապ չունեմ, ինչ խոսք եմ տվել, արել եմ իմ ժողովրդի համար»,- արձագանքեց Մովսիսյանը` վստահեցնելով, որ ինչ խոստացել է, արել է:

«Տեղը չես բերում, կարող ա ես տանեմ ստոլբեն… բանուգործ չունեմ, ստոլբա պտի տնգեմ»: 

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ