25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ընթացքի մեջ է Երևանի բազմաբնակարան շենքերի հարթ և թեք տանիքների նորոգման ծրագիրը

 Մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի հարթ և թեք տանիքների նորոգման տարեկան ծրագիրը մեկնարկել է մարտի վերջին: Մինչև աշխատանքային տարեշրջանի ավարտը նախատեսված է նորոգել 748 շենքերի հարթ տանիքներ` 81865 քմ մակերեսով: 
Ապրիլի 12-ի  դրությամբ 44 շենքերում փաստացի նորոգվել է 1132 քմ հարթ տանիք: Թեք տանիքների նորոգման աշխատանքներ կծավալվեն 772 շենքերում` 43027 քմ մակերեսով: Այս պահի դրությամբ իրականացվել է 2666 քմ-ը` 143 շենքում: Ծրագիրն իրականացվում է  համայնքային բյուջեի և համատիրությունների միջոցներով: Աշխատանքների ընթացքը տեղերում վերահսկում են վարչական շրջանների կոմունալ բաժինների աշխատակիցները, ընդհանուր վերահսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչությունը:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ