07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Լավ լուր փոխանակման ուսանողների համար (տեսանյութ)

Հայաստանն ի դեմս Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի դարձել է Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ցանցի (ENQA)   անդամ: Հայաստանը տարածաշրջանում առաջին երկիրն է, որին շնորհվել է Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ցանցի լիիրավ անդամակցություն: 

Այսօր այս մասին «Հենարան» ակումբում խոսեցին Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վարուժան Ավետիքյանը և տնօրեն Ռուբեն Թափչյանը:

2000 թվականին հիմնված ցանցը, որը միավորում է 40-ից ավելի որակի ապահովման գործակալությունների, խոշորագույնն է Եվրոպայում:  Նպատակն է խթանել համագործակցությունը կրթության որակի ապահովման ոլորտում` նպաստելով բարձրագույն կրթության որակի բարելավմանը և որակի մշակույթի կայացմանը:

Առավել մանրամասն` տեսանյութում:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ