26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՀՀԿ-ը Լ. Տեր-Պետրոսյանին հրավիրում է դասավանդելու

«Ընտրություններից հետո կյանքը շարունակվում է, հետևաբար շարունակվում են նաև այն նախագծերը, որոնք կյանքի էին կոչվել»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը` ներկայացնելով ՀՀԿ «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի աշխատանքները: 

Նա նշեց, որ դպրոցն ընդլայնել է իր միջազգային կապերը և նույնիսկ խորհրդարանական ընտրությունների ժամանակ չի դադարեցրել իր գործունեությունը։

«Այս պահի դրությամբ ունենք 100-ից ավելի դիմում՝ ընդունելության նպատակով։ Դիմումներն ընդունելու ժամկետը երկարաձգել ենք մինչև ապրիլի 22-ը», – ասաց Արմեն Աշոտյանը։

Նա նշեց, որ դպրոցի դռները բաց են տարբեր քաղաքական հայացքներ ունեցող անձանց համար և որ շատ առաջատար քաղաքական գործիչներ կան, որոնց ինքն անձամբ պատրաստ է հրավիրելու՝ որպես դասախոսներ։

«Մենք պատրաստվում ենք պաշտոնապես հրավիրել Լևոն Տեր-Պետրոսյանին՝ դասախոսելու մեր դպրում։ Պատիվ կհամարենք, եթե առաջին նախագահը հանդես գա մեր դպրոցում: Ինքնին հասկանալի է, որ առաջին նախագահի այցելությունը պատվաբեր է ցանկացած ուսումնական հաստատության համար», – ասաց Արմեն Աշոտյանը։

Վերջինս նաև հայտնեց, որ Արցախում «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի ամառային դասընթացի ծրագիրն է մեկնարկելու:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ