25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Սպեցնազ» ենք ստեղծում.վարչապետ

Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց լուծարել մի քանի փակ բաժնետիրական ընկերություններ:

Առաջարկը ներկայացրեց  Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը: Ներկայացրած նախագիծը  արժանացավ վարչապետի հավանությանը:

 «Խոսքը գնում է հետևյալի մասին՝ մենք ունենք մի համակարգ, որը պետք է կրթի մեր գյուղատնտեսին, համակարգը համարում ենք ոչ էֆեկտիվ, համակարգը վերացնում ենք»,- նկատեց  Կարեն Կարապետյանը։

Վարչապետի խոսքով՝ այդ համակարգի փոխարեն պետք է ստեղծել «սպեցնազ»։ ««Սպեցնազ» ենք ստեղծում, հաշվետվություն ենք ներկայացնում, թե քանի՞ ֆերմեր է առաջացել, քանի՞ կոոպերատիվ է առաջացել, քանի՞ գյուղատնտեսի մոտ աչքերը սկսել են փայլել»,- կատակեց  վարչապետը։

Կարեն Կարապետյանը նշեց, որ  Գյուղնախարարությունը շատ համարձակ բարեփոխումներ է սկսել։

 «Մենք իրենց ամեն ինչով աջակցելու ենք, դուխով գնացեք առաջ»,- եզրափակեց վարչապետը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ