14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Աշոտյանը երգ կգրի, Նիկոլ Փաշինյանն էլ կարող է երգի

Շատ ուրախ եմ, որ տաղանդավոր պատգամավորներ ունենք»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` խոսելով «Ելք» դաշինքի քաղաքապետի թեկնածու, պատգամավոր Նիկոլ Փաշինյանի երաժշտական կատարման մասին: 

Հարցին, թե հնարավոր է, որ ՀՀԿ քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանն էլ նման բան անի, տեսահոլովակ նկարահանի, օրինակ, Շարմազանովը պատասխանեց. « Տարոն Մարգարյանն է օրակարգ թելադրում, ոչ թե ընդօրինակում է գործընկերներին:

Մեր ՀՀԿ-ի քարոզչության պետ Արմեն Աշոտյանը ոչ ավանդական և շատ հետաքրքիր քարոզչական լուծումներ է տալիս, կարծում եմ, որ որևէ մեկն Աշոտյանի պայծառ մտքի ու պայծառ ճակատի վրա չի կասկածում»,- ասաց նա:

Հարցին՝ հնարավո՞ր է Աշոտյանը երգ գրի, Տարոն Մարգարյանն էլ կատարի, Շարմազանովը պատասխանեց. «Աշոտյանը երգ կգրի, Նիկոլ Փաշինյանն էլ կարող է երգի»:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ