04 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Մարտի 2017

«Մամա ջան» գոռացող կնոջը թիկնապահները Ծառուկյանից հեռացրին պարանոցից գրկած /տեսանյութ/

  Մարզահամերգային համալիրում «Ծառուկյան» դաշինքի ամփոփիչ հավաքի ավարտին թիկնապահները քաշքշելով հեռացրին Գագիկ Ծառուկյանին մոտենալ փորձող կանանց: Երբ Ծառուկյանը ելույթ ունենալուց հետո ետնամուտքով հեռանում էր համալիրից, երկու կին փորձեցին մոտենալ նրան՝ գումար խնդրելու: Սակայն, Ծառուկյանի թիկնապահը նրանցից մեկին պարանոցից եւ ուսերից գրկած հեռացրեց Ծառուկյանից, կինը բարձր բղավում էր «մամա ջան», իսկ մյուս կնոջն արդեն միջացքում թիկնապահն […]

«Նոր Զարթոնքը» Թուրքիայի հայերին կոչ է անում «ոչ» ասել հանրաքվեին

Թուրքիայում  հայ երիտասարդների հիմնած «Նոր զարթոնք» նախաձեռնությունը կոչ  արել Թուրքիայի հայերին «ոչ» ասել սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին: Նոր զարթոնքի հայտարարության մեջ նշված է, որ «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP)  իշխանության 15 տարիների ընթացքում չի ստեղծվել ազատական, հավասար և ժողովրդավար Սահմանադրություն, հետընթաց է արձանագրվել դատական համակարգի ազատության և իշխանության տեղաբաշխման հարցում: «Ակօս» շաբաթաթերթում հրապարակված հայտարարության մեջ «Նոր […]

«Սասնա ծռեր»-ը ՕՐՕ-ի հարթակում տեղ չունի

Այսօր Ազատության հրապարակում հանրահավաք է հրավիրել «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը, որին ներկա կլինի նաև «Սասնա ծռեր» քաղաքական խումբը, սակայն ելույթներ նախատեսված չեն: Այս մասին  Henaran.am-ի թղթակցի  հետ զրույցում ասաց «Սասնա ծռեր» քաղաքական խորհրդի անդամ, ԱՍԱԼԱ-ի մարտիկ Ալեք Ենիգոմշյանը: «Այո, ես մասնակցելու եմ և մենակ չեմ լինի , բայց հանրահավաքին մասնակցում ենք, որպես համակիրներ: Հարթակում չենք լինի, որովհետև […]

«Ելք»-ը ՀՀԿ-ին շարքից հանելու դիմում է ներկայացնում

«Ելք» դաշինքի ներկայացուցիչներ, պատգամավորության թեկնածուներ Արտակ Զեյնալյանն ու  Նիկոլայ Բաղդասարյանն այս պահին Կենտրոնական ընտրական հանձնաժողովին են ներկայացնում Հայաստանի հանրապետական կուսակցության գրանցումը չեղյալ համարելու պահանջով դիմումը։  Այս մասին Henaran.am-ին տեղեկացրեց Ա. Զեյնալյանը:  Նկատենք, որ որպես հիմք նրանք ներկայացնում են այն ձայնագրությունները, որտեղ մի շարք դպրոցների ու մանկապարտեզների ՀՀԿ-ական տնօրեններ ցուցակագրումներ են անում ՀՀԿ-ի համար:

Գլխավոր դատախազությունը տեղեկացնում է

Հաշվի առնելով Արթուր Վարդանյանի կողմից ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու նպատակով 2015 թվականի ընթացքում հանցավոր համագործակցություն ստեղծելու և ղեկավարելու, դրան մասնակցելու, հանցավոր համագործակցության կազմում ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, փոխադրելու, պահելու, բռնություն գործադրելու և դրա սպառնալիքի միջոցով իշխանությունը զավթելը նախապատրաստելու վերաբերյալ ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում քննված թիվ 58213716 քրեական […]

Ժամադրություն քաղաքական սեռափոխության ենթարկված էակներին` մայրուղու վրա. թեժ կրքեր

ՀՀԿ փոխնախագահ, ՀՀԿ-ի ցուցակով առաջադրված պատգամավորի թեկնածու Արմեն Աշոտյանի ու «Ելք» դաշինքի թեկնածու, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հեռակա բանավեճը վառ երանգներ է ստանում: Նախ այսօր ասուլիսի ժամանակ Ա. Աշոտյանն ասել էր, թե կոչ կաներ Փաշինյանին ներողություն խնդրել այն մարդկանցից, որոնց  երեկ քաղաքական «պոռնիկ» է անվանել: Խոսքը հայտնի ձայնագրություններին մասնակիցն տնօրենների մասին է: Ն. Փաշինյանն էլ […]

Ճանապարհային ոստիկանությունը զգուշացնում է

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ երթևեկության անվտանգության բարելավման նպատակով 2017 թ. մարտի 30-ից Երևանի Տերյան և Իսահակյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Նշված չկարգավորվող խաչմերուկում կտեղակայվի լուսացուցային օբյեկտ և այսուհետ խաչմերուկով տրանսպորտային միջոցների և հետիոտների երթևեկության հերթականությունը կկարգավորվի լուսացույցի ազդանշաններով:    

Լսեք, ի՞նչ կապ ունի Հայաստանը. Լուկաշենկոն` ԼՂ կարգավորումից, Լապշինից

Դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ Բելառուսում ՀՀ դեսպան Արմեն Խաչատրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ: Հանդիպման ընթացքում Լուկաշենկոն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին, հայտնում է БЕЛТА-ն։ «Կան սուր հարցեր թե հայերի, թե բելառուսների համար։ Օրինակ, Լեռնային Ղարաբաղը։ Ձեզ ուղիղ կասեմ` դա մեր հարցը չէ, իմ հարցը չէ։ Մենք այնտեղ անելիք չունենք։ Կան հակամարտող […]

Ես ուղղակի փշաքաղվել եմ. Գագիկ Ծառուկյան

«Ես դեռ չեմ հասցրել դիմել իմ գործընկերներին, բայց արդեն ինձ ասել են, որ եթե հաղթենք  ապրիլի 2-ի ընտրություններում, գալու են Հայաստան եւ 15 մլրդ դոլարի ներդրում են անելու մեր երկրում», – այսօր  Մարզահամերգային համալիրում տեղի ունեցած՝ «Ծառուկյան» դաշինքի ամփոփիչ հանդիպման ընթացքում  հայտարարեց դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: «Ես ուղղակի փշաքաղվել եմ: Ես չեմ դիմել իմ գործընկերներին, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՓետրվարիԱպրիլի