21 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Լսեք, ի՞նչ կապ ունի Հայաստանը. Լուկաշենկոն` ԼՂ կարգավորումից, Լապշինից

Դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ Բելառուսում ՀՀ դեսպան Արմեն Խաչատրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ:

Հանդիպման ընթացքում Լուկաշենկոն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին, հայտնում է БЕЛТА-ն։

«Կան սուր հարցեր թե հայերի, թե բելառուսների համար։ Օրինակ, Լեռնային Ղարաբաղը։ Ձեզ ուղիղ կասեմ` դա մեր հարցը չէ, իմ հարցը չէ։ Մենք այնտեղ անելիք չունենք։ Կան հակամարտող կողմեր, որոնք պետք է լուծեն այս հարցը։ Բայց երբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներն այս մասին հարցնում են ինձ, որտեղ էլ լինեմ, իմ դիրքորոշումը մեկն է` մարդիկ արժանի են արժանավայել կյանքի։ Իսկ հետո ասում եմ` չեմ հավատում, որ այսօր մարդիկ Լեռնային Ղարաբաղում ապրում են լավ ու արժանավայել կյանքով։ Արժանավայել ապրելու մասին ինչպե՞ս կարող է խոսք լինել, երբ ամեն օր զգում ես, որ գլխիդ կարող է ինչ-որ բան թափվել և կյանքդ կարող է ավարտվել։

Դրա համար մեր դիրքորոշումը հստակ է՝  Հայաստանը ու Ադրբեջանը` առանց միջնորդերի։ Սա իմ անձնական կարծիքն է` միջնորդներ պետք չեն, ո՛չ ուժեղ, ո՛չ թույլ, պետք է նստել սեղանի շուրջ և լուծել այդ հարցը»,- հայտարարել է Լուկաշենկոն։

Բելառուսի նախագահը անդրադարձել է նաեւ ռուս բլոգեր Լապշինի արտահանձմանը։

«Հիշեք Լապշինին։ Լսեք, ի՞նչ կապ ունի Հայաստանը։ Հայաստանը ընդհանրապես երբեք ինձ որևէ բան չի ասել Լապշինի համար։ Նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարել մեկ երկիր՝ Ադրբեջանը։ Երբ նրան այստեղ ձերբակալեցին, ես մտածեցի` իսկ ինչո՞ւ նրան այստեղ ձերբակալեցին։ Թող նա ուր ուզում էր գնար։ Իրականում` փորձանք էր մեր գլխին։ Բայց ձերբակալեցին։ Ինտերպոլը գիտեր։ Մենք` որպես օրինապահ, հայտնեցինք, ինչպես ընդունված է։ Ո՞ւմ պետք է հանձնեինք նրանք։ Նրան, ով հետախուզում էր հայտարարել։ Ավելին` ես հիմա առաջին անգամ հրապարակային ասում եմ՝ նրան ոչ ոք չէր էլ ուզում վերցնել։ Ավելի ուշ սկսեցին այդ խաղաքարտը շահարկել։ Նա երեք երկրի քաղաքացի է, ոչ մեկը ոչինչ չասաց»,- ասել է նա։

Լուկաշենկոն նշել է, որ հայերն ու բելառուսները մտերիմ ժողովուրդներ են եղել և այդպիսի էլ կմնան։ «Հայաստանն Ադրբեջանին տարբեր կերպ է վերաբերվում, սակայն ադրբեջանցիները մեզ մտերիմ ժողովուրդ են։ Ինչո՞ւ պետք է մենք Ադրբեջանի կամ Հայաստանի հետ գժտվենք։ Գուցե մենք մի օր պետք գանք Ադրբեջանին ու Հայաստանին։ Ոչ թե որպես միջնորդներ։ Այլ պարզապես պետք գանք։ Այդ պատճառով ինչո՞ւ մենք մտնենք մի տեղ, որտեղ մեզ չեն խնդրում մտնել»,- ասել է նա։

ՀՀ դեսպանն իր հերթին դրական խոսքեր է ասել Բելառուսի հասցեին` նշելով, որ շնորհակալ է ճակատագրին այդ երկրում անցկացրած տարիների համար։ Նա ընդգծել է երկու երկրի միջև առկա փոխըմբռնման հանգամանքը։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ