«Ինչպես համագործակցել ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, ՌԴ-ի, Իրանի հետ»
Հարավային Կովկասը կարող է դառնալ միջազգային առեւտրի խոշոր հանգույց, ունենալ տեղական հումքով գործող առաջատար արդյունաբերություն եւ զարգացած գյուղատնտեսություն: Այս մասին, այսօր՝ մարտի 28-ին, «Նուբարաշեն» ՔԿՀ-ից ուղերձ է հղել «Ոտքի Հայաստան» շարժման անդամ, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը՝ անդրադառնալով ՀՀ արտաքին քաղաքականությանը: Ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Հայաստանի անվտանգության եւ զարգացման համար արտաքին քաղաքականությունն ունի մեծ նշանակություն։ […]