08 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Հարցվածների 72%-ը` Կարեն Կարապետյանին

Հայաստանում անցկացված  հարցումների արդյունքները ցույց են տալիս՝ քաղաքացիների մեծամասնությունը դժգոհ է երկրում ստեղծված իրավիճակից, այդուհանդերձ, հարցվածների  72% դրական է գնահատում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի ձևավորած կառավարության աշխատանքը։

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց Հասարակական կարծիքի հետազոտության համառուսաստանյան կենտրոնի (ВЦИОМ) ղեկավար Վալերի Ֆյոդորովը: Բանախոսը շեշտեց՝ Կարեն Կարապետյանի դրական իմիջը մեծապես իր դրական ազդեցությունն է թողնում  ՀՀԿ-ի վարկանիշի բարձրացման հարցում:

«Այս արդյունքը շատ  դրական  է, շահեկան է Կարեն Կարապետյանի ու իր կառավարության համար»,- շեշտեց սոցիոլոգը:

Հարցին՝ գո՞հ են, թե դժգո՞հ երկրում տիրող իրավիճակից, հարցվածների մեծամասնությունը՝ 55 տոկոսը, պատասխանել է՝ միանշանակ դժգոհ է, և միայն 17 տոկոսն է գոհ երկրի վիճակից:

ВЦИОМ-ի ղեկավարը նաև ընդգծեց, որ հարցվածների 37 տոկոսը նշել է ՝  իրավիճակը ՀՀ-ում  գնալով վատանում է, իսկ 32 տոկոսը դրական դինամիկա է նկատել:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ