27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Սասնա ծռեր»-ը ՕՐՕ-ի հարթակում տեղ չունի

Այսօր Ազատության հրապարակում հանրահավաք է հրավիրել «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը, որին ներկա կլինի նաև «Սասնա ծռեր» քաղաքական խումբը, սակայն ելույթներ նախատեսված չեն: Այս մասին  Henaran.am-ի թղթակցի  հետ զրույցում ասաց «Սասնա ծռեր» քաղաքական խորհրդի անդամ, ԱՍԱԼԱ-ի մարտիկ Ալեք Ենիգոմշյանը:

«Այո, ես մասնակցելու եմ և մենակ չեմ լինի , բայց հանրահավաքին մասնակցում ենք, որպես համակիրներ: Հարթակում չենք լինի, որովհետև ամեն դեպքում մենք նույնը չենք»,-նշեց Ենիգոմշյանը:

Հարցին, թե արդյոք իրենք կիսում են «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի գաղափարները, Ենիգոմշյանը արձագանքեց.« Ամիսներ շարունակ մենք դիմել ենք քաղաքական ուժերին՝   ընտրություններում հայտ ներկայացրած բոլոր ուժերին եմ ասում, բացի այսօրվա վարչախմբի ներկայացուցիչներից: Մենք ակնկալել ենք նրանց դիրքորոշումը մեր բարձրացրած առանցքային հարցերի նկատմամբ: Արցախի հարցի մասով հստակ դիրքորոշում՝ Արցախը , որպես Հայաստանի հանրապետությանը  դե յուրե միացման հարցի շուրջ և հատկապես կորցրած տարածքների հետ վերադարձման առումով շատ հստակ դիրքորոշում: Մյուսը Հայաստանի ինքնիշխանության խնդիրն է:

Իմանալով,որ  մեր երկիրը կախված է  Ռուսաստանից, և մենք ինքնիշխանությունը կորսված ենք համարում , ապա ինքնիշխանության հարցով հստակ դիրքորոշում: Մյուսը քաղբանտարկյալների, ներառյալ «Սասնա Ծռեր»-ի ազատումն է»,-ասաց Ենիգոմշյանը և մանրամասնելով` նշեց, որ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը կիսում է իրենց գաղափարները և բարձրացնում է նույն առանցքային հարցերը:

Ալեք Ենիգոմշյանի խոսքով՝ դաշտում գտնվող ընտրությունների հայտ ներկայացրած բոլոր ուժերից «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը եղածների մեջ համեմատական , այլ ոչ բացարձակ առումով մոտ է «Սասնա ծռեր» քաղաքական խմբի առանցքային հարցադրումներին:

Հիշեցնենք, երեկ ՕՐՕ առաջնորդները հայտարարել են, որ դեմ են զենքով հարցեր լուծելու դիրքորոշմանը: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ