19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

«Նոր Զարթոնքը» Թուրքիայի հայերին կոչ է անում «ոչ» ասել հանրաքվեին

Թուրքիայում  հայ երիտասարդների հիմնած «Նոր զարթոնք» նախաձեռնությունը կոչ  արել Թուրքիայի հայերին «ոչ» ասել սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին: Նոր զարթոնքի հայտարարության մեջ նշված է, որ «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP)  իշխանության 15 տարիների ընթացքում չի ստեղծվել ազատական, հավասար և ժողովրդավար Սահմանադրություն, հետընթաց է արձանագրվել դատական համակարգի ազատության և իշխանության տեղաբաշխման հարցում:

«Ակօս» շաբաթաթերթում հրապարակված հայտարարության մեջ «Նոր զարթոնքը» նշել է, որ Թուրքիան դարձել է բռնապետություն, որտեղ  ընդդիմադիր պատգամավորները կալանավորվում են, լրագրողներն ու գիտնականները կամ ձերբակալվում կամ ազատվում են աշխատանքից, ընդդիմադիր թերթերը, ռադիո և հեռուստաալիքներն ու կայքերը փակվում են, մարդիկ բանտ են նետվում սոցցանցերում մեկնաբանություններ գրելու պատճառով:

Ըստ «Նոր զարթոնքի»՝ 2016թ. Թուրքիայում մեկ անձի հրամանով 10-յակ քրդական քաղաք է ավերվել, հազարավոր մարդիկ տեղահանվել են, հարյուրավորները՝ սպանվել:

«Ապրիլի 16-ին անցակցվելիք հանրաքվեին ամբողջ այս կաշառակերությանը, կոտորածներին, ճնշումներին և կոռուպցիային ի՞նչ ենք ասելու՝ այո՞, թե՞ ոչ:

Մենք՝ հայերս, «ո՛չ» ենք ասում ռասիստական, կրոնական և միահեծան բռնապետական վարչակարգին, որ ցանկանում են հաստատել:

Ո՛չ ենք ասում  ամեն պատեհ առիթով Հայոց ցեղասպանությունը ժխտող և  մեզ անդադար օտարելու հաշվին հասարակության մեջ բևեռացումը  խորացնելով իշխանությունն ամրապմնդել ցանկացողներին: 

Ապրիլի 16-ը կարող է դառնալ այս խավար շրջանից դուրս գալու սկիզբը: Մենք՝ հայերս, հավասարության, ազատության, խաղաղության և արդարության պահանջը բարձրացնելու, ԱԶԿ-ի քաղաքականությանը պատասխան տալու համար գնանք քվեարկության և «Ո՛չ» ասենք»:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ