20 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ժամադրություն քաղաքական սեռափոխության ենթարկված էակներին` մայրուղու վրա. թեժ կրքեր

ՀՀԿ փոխնախագահ, ՀՀԿ-ի ցուցակով առաջադրված պատգամավորի թեկնածու Արմեն Աշոտյանի ու «Ելք» դաշինքի թեկնածու, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հեռակա բանավեճը վառ երանգներ է ստանում:

Նախ այսօր ասուլիսի ժամանակ Ա. Աշոտյանն ասել էր, թե կոչ կաներ Փաշինյանին ներողություն խնդրել այն մարդկանցից, որոնց  երեկ քաղաքական «պոռնիկ» է անվանել: Խոսքը հայտնի ձայնագրություններին մասնակիցն տնօրենների մասին է:

Ն. Փաշինյանն էլ Facebook սոցիալական ցանցում արձագանքել է.

«Ասում են Արմեն Աշոտյանն ինձ հորդորել է ներողություն խնդրել ընտրակեղծարար դպրոցների տնօրեններից։

Աշոտյա՛ն եղիր Աշոտյա՛ն։ Աչքերը չռած սմայլիկ»։

Սրան հետևել է Արմեն Աշոտյանի պատասխանը.

«Ասում են` Նիկոլը իմ քաղաքակիրթ հորդորին արձագանքել է լկտիանալով։ Ափսոս։ Մի պահ մոռացել էի, որ սեփական սխալն ընդունել ի վիճակի են միայն ուժեղ մարդիկ։

Ինչ վերաբերում է քանիցս քաղաքական սեռափոխության ենթարկված էակներին, ապա նրանց մնում է քաղաքական մայրուղու վրա սպասել հերթական պատվիրատուին»։

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ