17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Փաշինյանը ներողություն կխնդրի՞

Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշեց՝  նախընտրական քարոզարշավը դրական է գնահատում:
 
 Աշոտյանը  կոչ արեց «Ելք» դաշինքի անդամ, պատգամավոր Նիկոլ Փաշինյանին ներողություն խնդրել այն մարդկանցից, որոնց Փաշինյանը երեկ «պոռնիկ» է անվանել:
 
«Կարծում եմ՝ Նիկոլն ունի այն խիզախությունը, որ ներողություն խնդրի երեկվա իր պիտակավորման համար, այդ կանայք իր մոր կամ կնոջ տարիքին են: Եթե նա էլ չանի, կհորդորեմ «Ելքի» մյուս անդամներին՝ դա անել իր փոխարեն», – շեշտեց Աշոտյանը:
 
Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր, «Ելք» դաշինքի անդամ Նիկոլ Փաշինյանն  Արարատում  իր ելույթում անդրադարձել է դպրոցների ու մանկապարտեզների տնօրենների կողմից ցուցակների հավաքագրման աղմկահարույց պատմությանը նշելով. 
«Մենք ասում ենք՝ հայոց դպրոցը պետք է արմատախիլ անենք քաղաքական պոռնիկներից»:
 
 
 
KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ