27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Մարտի 2017

Անհրաժեշտություն կա

Հայաստանի կառավարությունը «շտապ օգնության» 10 նոր մեքենա կգնի: Համապատասխան որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության մարտի 2-ի նիստում: Շտապելու պատճառն ավտոպարկը թարմացնելու անհրաժեշտությունն է՝ հանրային առողջապահության շահերից ելնելով: Այդ նպատակով 150 մլն դրամ (շուրջ 308 հազար դոլար) կհատկացվի:

Ուշադրություն վարորդներին

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ մարտի 2-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին առանց տեղումների եղանակ է: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

Ցավալի է

«Բացասական գնահատական եմ տալիս, սակայն ամենաժողովրդավարական երկրներում էլ ծեծկռտուքներ են լինում, ահաբեկչություն էլ է լինում»,-ի պատասխան Henaran.am-ի հարցին, թե ինչպես կգնահատի այս ընթացքում տեղի ունեցող միջադեպերը՝ պատգամավորների թեկնածուների, նրանց շտաբի աշխատակիցների մասնակցութամբ, ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը: Նա հիշեցրեց, որ Ֆրանսիայում, ԱՄՆ-ում ևս ընտրությունների ժամանակ նման միջադեպեր գրանցվում են: Իսկ տարածքային ցուցակներով ընտրակարգի մասին […]

Գլխավոր դատախազությունը պարզել է ԲՀԿ-ականի դանակահարության պատճառը

Հայհոյելու համար առաջացած վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. Պարզվում են Մասիսիում տեղի ունեցած դեպքի հանգամանքները ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են մարտի 1-ին Մասիսում տեղի ունեցած դանակահարության հանգամանքները, վիճաբանության շարժառիթը. կասկածյալը ձերբակալվել է: 2017թ. մարտի 1-ին հաղորդում է ստացվել առ այն, որ ժամը 15:50-ին «որովայնի խոռոչի […]

Մուրադ Մուրադյանը՝ Նաիրա Զոհրաբյանին

Երեկ մամուլում  լուրեր տարածվեցին, որ Արարատի մարզի Սայաթ- Նովա գյուղում դանակահարել են «Ծառուկյան դաշինք»-ի թեկնածուներից մեկին, այնուհետև նա  տեղափոխվել է  Էրեբունի բժշկական կենտրոն։ Հիշեցնենք՝ անդրադառնալով այս դեպքին՝ Նաիրա Զոհրաբյանը այսօր ԱԺ-ում հայտարարեց, թե ՀՀԿ-ական Մուրադ Մուրադյանի թիմակիցն է եղել դանակահարողը: Անդրադառնալով  այս միջադեպին՝   Մուրադ Մուրադյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց. «Կտրականապես հերքում եմ, որ […]

Ձեռքբերումները չեն ուշանա

Այս մասին այսօր Կառավարությունում լրագրողների հետ զրույցի  ժամանակ  ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Վահան Մարտիրոսյանը` անդրադառձավ  վարչապետի այն հայտարարությանը, որ դեպի Ռուսաստան այլընտրանքային ճանապարհի վերաբերյալ քննարկումներ են եղել: «Ինչպես հայտարարեց վարչապետը՝  այլընտրանք, կլինի, բայց այլընտրանքը չի վերաբերում միայն աբխազական երկաթգծին կամ Օսիայի ճանապարհին, տարբեր այլընտրանքներ են քննարկվում, այլընտրանքը նաև լաստանավն է, կարող են այլ ճանապարհներ […]

Լևոն Մարտիրոսյանը հերքում է

«Բավականին հետ չեմ, ուղղակի չեմ պատրաստվում պատգամավոր դառնալ, դրա համար էլ այդ տեղում են ընգրկված, որպեսզի կարողանամ քարոզարշավին մասնակցել»,-ի պատասխան Henaran.am-ի հարցին, թե ինչով է զբաղվելու առաջիկայում, քանի որ ՀՀԿ-ի ցուցակում վերջին հորիզոնականներում է գտնվում, ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը: Նա նշեց, որ պետական այլ աշխատանքի է անցնելու: Իսկ լուրերը, թե դեսպան է նշանակվելու, նա […]

Մնացեք բարյավ. նիստը չկայացավ

ԱԺ 5-րդ գումարման 10-րդ նստաշրջանի քառօրյայի վերջին նիստն այդպես էլ չմեկնարկեց: 130 պատգամավորից նախապես գրանցվել էր 34-ը, սակայն ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն՝ գրանցումը շարունակվում է 3 ժամ: Այդ ընթացքում միայն 5 պատգամավոր գրանցվեց: «Տեղեկացնենք, որ ընդամենը գրանցվել է 39 պատգամավոր, քվորում լինելու համար անհրաժեշտ է 61 հոգի: Նիստը չի կայանա: Ցտեսություն, մնացեք բարյավ»,- ասաց ԱԺ փոխնախագահ […]

Միջազգային հանրությունը որևէ կասկած չունի, թե ով է խախտում հրադադարը. ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ

Մեծ աշխատանքներ ենք տանում միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելու և այլ մակարդակներով ադրբեջանական կողմի ագրեսիվ գործողությունները դատապարտելու ուղղությամբ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է Եվրոպայի Խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Պարույր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից վերջին շրջանում սահմանային գոտում իրավիճակի լարմանը: «Մենք տարածել ենք Եվրոպայի խորհրդի համապատասխան հայտարարություն, աշխատանքներ ենք տանում, որպեսզի միջազգային հանրությունը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՓետրվարիԱպրիլի