16 Մարտի, Կիրակի, 2025
KFC

Մուրադ Մուրադյանը՝ Նաիրա Զոհրաբյանին

Երեկ մամուլում  լուրեր տարածվեցին, որ Արարատի մարզի Սայաթ- Նովա գյուղում դանակահարել են «Ծառուկյան դաշինք»-ի թեկնածուներից մեկին, այնուհետև նա  տեղափոխվել է  Էրեբունի բժշկական կենտրոն։ Հիշեցնենք՝ անդրադառնալով այս դեպքին՝ Նաիրա Զոհրաբյանը այսօր ԱԺ-ում հայտարարեց, թե ՀՀԿ-ական Մուրադ Մուրադյանի թիմակիցն է եղել դանակահարողը:

Անդրադառնալով  այս միջադեպին՝   Մուրադ Մուրադյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց. «Կտրականապես հերքում եմ, որ ՀՀԿ-ն և իմ քաղաքական թիմը ինչ-որ առնչություն ունի այս միջադեպի հետ: Այս միջադեպում որևէ քաղաքական դրդապատճառ չկա: Իմ գործընկերներին կոչ եմ անում ապատեղեկատվություն չտարածել: Համազված եմ՝ իրավապահները քննության արդյունքում կպարզեն ողջ ճշմարտությունը»:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ