25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ցավալի է

«Բացասական գնահատական եմ տալիս, սակայն ամենաժողովրդավարական երկրներում էլ ծեծկռտուքներ են լինում, ահաբեկչություն էլ է լինում»,-ի պատասխան Henaran.am-ի հարցին, թե ինչպես կգնահատի այս ընթացքում տեղի ունեցող միջադեպերը՝ պատգամավորների թեկնածուների, նրանց շտաբի աշխատակիցների մասնակցութամբ, ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը:

Նա հիշեցրեց, որ Ֆրանսիայում, ԱՄՆ-ում ևս ընտրությունների ժամանակ նման միջադեպեր գրանցվում են: Իսկ տարածքային ցուցակներով ընտրակարգի մասին նա ասաց, որ ինքը դեմ է եղել  համամասնական ընտրակարգին, ինքը մեծամասնականի կողմնակիցն է եղել, խմբակցության նիստի ժամանակ էլ հայտներ է իր կարծիքը, սակայն ունենք այն, ինչ ունենք:

«Որևէ օրիգինալ բան չկա, բայց ցավալի են նման դեպքերը»,-նկատեց նա:

Ընդդիմադիրների քննադատությանը, թե ռեյտինգային համակարգը բխում էր միայն ՀՀԿ-ի շահերից, նա այսպես արձագանքեց. «Եթե Ընտրական օրենսգրքի ու Սահմանադրության քննարկումները վերհիշեք, ապա հիմա ձև են անում, որ մոռացել են, բայց դա ընդդիմության 20 տարվա պահանջն է եղել և խորհրդային համակարգը, և 100 տոկոսանոց համամասնականը»:

Ըստ նրա՝ ռեյտինգայինն էլ 100 տոկոսանոց համամասնականի տարատեսակն է:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ