29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Մարտի 2017

Ամերիկյան ընկերությունը Հայաստանում կառուցելու է Հետազոտությունների և մշակումների կենտրոններ

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է «Ֆիլիպ Մորիս Ինթերնեյշնլ Մենեջմենթ Էս Էյ» ընկերության Արևելյան Եվրոպայի, Միջին արևելքի և Աֆրիկայի տարածաշրջանի և «Ֆիլիպ Մորիս Ինթերնեյշնլի Դյութի Ֆրի»-ի նախագահ Դրագո Ազինովիչի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է ամերիկյան աշխարհահռչակ ընկերության նախաձեռնությունը՝ զարգացնելու գործունեությունը մեր երկրում: Կարեն Կարապետյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է քննարկել համագործակցության ծրագրերն ու նախաձեռնությունները: […]

Սա նոր իրավիճակ չէ, կհորդորեի սենսացիա չստեղծել. Շարմազանով (տեսանյութ)

ԱԺ փոխնախագահ Էդուրադ Շարմազանովի խոսքով՝ նախորդ պառլամենտական ընտրությունների նախաշեմին էլ են եղել դեպքեր, երբ քվորում չի ապահովել: Այս մասին նա նշեց այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում: Հիշեցնենք, որ այսօր ԱԺ հերթական քառօրյայի վերջին օրն է, սակայն նիստերի դահլիճում միայն 34 պատգամավոր էին ներկա և ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հատարարեց, որ քվորում չկա, և նիստը չի […]

«Զվարթնոց» օդանավակայանում մառախուղի պատճառով չվերթներ են հետաձգվում

«Զվարթնոց» օդանավակայանում վատ եղանակային պայմանների պատճառով չվերթներ են հետաձգվել, որոնցից մեկը` երեկվանից: Օդանավակայանից տեղեկացրին, որ մառախուղի պատճառով կան նաեւ ուշացումներ դեպի Հայաստան իրականացվող թռիչքների դեպքում: Oդանավակայանի պաշտոնական կայքի տվյալների համաձայն, մարտի 2-ին դեպի Հայաստան հետաձգվել է 5, իսկ Հայաստանից` 4 չվերթ:  

Աղոթք հայ զինվորի համար

Սահմանին հիմա լարված իրավիճակ է, եկեք զինվորների նկարների տակ տխուր կոմենտ անելը թողնենք ու աղոթք հղենք առ Աստված որ պաշտպանի ազգը մեր հայոց և մեր զինվորների, խնդրում այսօր անընդհատ աղոթենք, քանզի մեր հույսը Աստվածն է … Խաղաղության ու հաղթանակի Աստվա՛ծ, մեր Տե՛ր Հիսուս: Պահպանի՛ր քո զավակներին, որ մարտնչում են սահմաններում հանուն մեր ազգի, հանուն մեր […]

Քոչարյանը ձեռք չի քաշում

Քրեական օրենսգրքի սահմանմամբ շորթում է հանդիսանում այն երևույթը, երբ գումար են պահանջում որևէ բան անելու սպառնալիքով այն չանելու դիմաց: Այս տեսանյութում Անի Հովհաննիսյանին բառացիորեն հարց է տրվում. – Դու գիտես, որ Ուրիխանյանի միակ պահանջը սուտ ու իրականությանը չհամապատասխանող նյութեր չգրելն է և դու դրա դիմաց ուզել էս ամսեկան 300 հազար: Անի Հովհաննիսյանը պատասխանում է. – […]

Ազգային ժողովի նիստը տապալվում է (տեսանյութ)

Ազգային ժողովի այսօրվա նիստը սկսելու համար անհրաժեշտ չափով քվորում չի ապահովվում: Նիստը պիտի մեկնարկեր ժամը 12-ին, սակայն միայն 34 պատգամավոր է գրանցվել: Իսկ քվորում ապահովելու համար անհրաժեշտ էր 66 պատգամավոր: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց` քանի որ քվորում չկա, նիստը չի մեկնարկում, սակայն 3 ժամ ժամանակ կա, որպեսզի քվորում ապահովվի:

Բաց նամակ բանտից

Անդրիաս Ղուկասյանի բաց նամակը «Արդարությունը Հայաստանում» հայերի համաշխարհային կոալիցիային Հարգելի հայրենակիցներ, Հայաստանում մարդու իրավունքները խախտող պաշտոնյաների դեմ միջազգային անհատական պատժամիջոցներ կիրառելու պահանջ առաջ քաշելու հնարավորությունն այսօր գտնվում է «Արդարությունը Հայաստանում» հայերի համաշխարհային նախաձեռնության ձեռքում: Դեռեւս 2013թ. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հատուկ զեկույցը բացահայտեց դատական համակարգում տիրող անմխիթար վիճակը, իսկ 2014թ. սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովն […]

Բախում վարչապետի հետ. 3 օր ժամանակ

Կառավարության այսօրվա նիստի օրակարգային հարցերին անցնելուց առաջ ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանը բանավիճեց վարչապետի և Արդարադատության նախարարի հետ Ավան Հովսեփյանը ղառարկություն ուներ և  վարչապետին առաջարկեց նիստի օրակարգից հանել օրակարգային առաջին հարցը: ՔԿ ղեկավարը նշեց, թե նախագիծը ներկայանցող մարմինն իրենց տեղյակ չի պահել մշակվող օրենքի մասին: Օրակարգային առաջին հարցը զեկուցելու էր Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն, […]

Բացահայտվել է

Մարտի 1-ին, ժամը 15.50-ին, «Մասիս» բուժկենտրոնից հաղորդում էր ստացվել, որ որովայնի վնասվածքով բուժօգնության է բերվել 1993 թ. ծնված Ա. Ա.-ն: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նա դանակահարվել է նույն օրը, ժամը 15.20-ի սահմաններում, Սայաթ-Նովա գյուղում ծագած վիճաբանության ժամանակ: ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ, Արարատի մարզային վարչության և բաժնի ծառայողների ձեռնարկած համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՓետրվարիԱպրիլի