Քվորում ապահովել չի ստացվում
Ազգային ժողովում այս պահին չի ստացվում քվորում ապահովել: Դեռևս 39 պատգամավոր է գրանցվել: Մինչդեռ անհրաժեշտ քվորումի համար պետք է 66 պատգամավոր:
Ազգային ժողովում այս պահին չի ստացվում քվորում ապահովել: Դեռևս 39 պատգամավոր է գրանցվել: Մինչդեռ անհրաժեշտ քվորումի համար պետք է 66 պատգամավոր:
«Ում հետ հաշտվեմ»,-ի պատասխան հարցին, թե արդյոք արդեն հաշտվել են, այսպես պատասխանեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀԿ-ի տարածքային ցուցակով առաջադրված թեկնածու Բազմասեր Առաքելյանը: Հիշեցնենք, որ մամուլը գրում է, որ նրա տանը միջադեպ է եղել ոմն ՀՅԴ-ականի հետ քաղաքական հողի վրա: Սակայն պատգամավորը հերքում է, որ նման միջադեպ է եղել: «Ոչ մի տարաձայնություն, ոչ մի դեպք […]
««Հաց բերողը» Արթուր Սարգսյանի առղջական վիճակն այնպիսին է, որ նրան քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու անհրաժեշտություն կա»,-այս մասին այսօր՝ մարտի 2-ին Կառավարության նիստից հետո լրագրողներին հայտնեց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: «Այս պահին Արթուր Սարգսյանի առողջական վիճակն այնպիսին է, որ ավելի արդյունավետ կլինի քաղաքացիական հիվանդանոցում բուժումը կազմակերպելը: Ես նաեւ գրություններ եմ ուղարկել նրա կալանքի առնչությամբ, նաեւ […]
Ադրբեջանի պաշտպանության նախարարության այսօր տարածած տեղեկատվություններն առ այն, թե իբր Մարտունու ուղղությամբ հայկական շտաբ է ոչնչացվել, իսկ Մարտակերտի հատվածում կանխվել է արցախյան կողմի դիվերսիոն-ներփաթանցման փորձը, հորինվածքներ են և իրականությանը չեն համապատասխանում: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ արցախյան կողմը երբեք նախահարձակի դերում հանդես չի գալիս և պատրաստ է հակառակորդի ցանկացած սադրանքի հասցնել ջախջախիչ հարված: […]
Նավթի համաշխարհային գներըշարունակում են նվազել: WTI տեսակի նավթի ապրիլի մատակարարումների ֆյուչերսային գործարքների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) նվազել է 0.48 տոկոսով՝ մինչև 53.57 դոլար մեկ բարելի դիմաց: Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի ապրիլի մատակարարումների ֆյուչերսների գինը նվազել է 0.39 տոկոսով՝ մինչև 56.14դոլար մեկ բարելի դիմաց:
ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հերքել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե իրենց «հարվածի արդյունքում հայկական կողմն ունեցել է մարդկային կորուստներ»: «Իմ կարծիքով, Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության տարածած պաշտոնական հաղորդագրությունները լիովին բավարար են նման անհեթեթ ապատեղեկատվության դեմ պայքարելու համար»,- հայտարարել է ՊՆ մամլո խոսնակը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Իլահմ Ալիևը հանդիպել են Պակիստանում ընթացող «Տնտեսական համագործակցության կազմակերպության» 13-րդ գագաթնաժողովի շրջանակներում: Թուրքական «f5haber» լրատվական կայքի տեղեկացմամբ՝ հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել նաև արցախյան հարցին: Էրդողանը, խոսելով ղարաբաղյան խնդրի մասին, նշել է, որ չնայած գագաթնաժողովը վերաբերում է տնտեսական համագործակցությանը, բայց միևնույն է հնարավոր չէ քաղաքականությունն անտեսել: Ըստ […]
Ազգային ժողովոի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ ՀՀ իշխանություններն ամեն ինչ անում ու անելու են, որ այս ընտրությունները լինեն բացառապես օրենքի սահմաններում: Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով երեկ Սայաթ-Նովա գյուղում տեղի ունեցած ԲՀԿ-ականի դանակահարությանը, նա ասաց, որ այս միջադեպով իրավապահ մարմիններն են զբաղվում: «Համապատասխան մարմինները գնահատական կտան»,-նշեց նա: ԱԺ փոխնախագահը հավելեց. «Նրանք, ովքեր փորձում […]
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին հանձնարարեց բնապահպանական վճարներից համայնքներին մաս հանել: «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարումները նպատակային օգտագործելու մասին ՀՀ օրենքով բնապահպանական վճարներից մասհանումներ են կատարվում այն համայնքներում, որոնց տարածքում նշված ընկերությունների գործունեությունը թողնում է վնասակար ազդեցություն»,- նշեց վարչապետը: Վարչապետը ՀՀ բնապահպանության նախարարին հանձնարարեց երկամսյա ժամկետում մշակել ընկերությունների կողմից […]