11 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

Ես ամաչում եմ. Բազմասեր Առաքելյան (տեսանյութ)

«Ում հետ հաշտվեմ»,-ի պատասխան հարցին, թե արդյոք արդեն հաշտվել են, այսպես պատասխանեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀԿ-ի տարածքային ցուցակով առաջադրված թեկնածու Բազմասեր Առաքելյանը: Հիշեցնենք, որ մամուլը գրում է, որ նրա տանը միջադեպ է եղել ոմն ՀՅԴ-ականի հետ քաղաքական հողի վրա: Սակայն պատգամավորը հերքում է, որ նման միջադեպ է եղել:

«Ոչ մի տարաձայնություն, ոչ մի դեպք չի եղել, ոչ մի քաշքշուկ չի եղել, և եթե չի եղել, ո՞ւմ հետ հաշտվեմ»,-հավելեց նա:

Բազմասեր Առաքելյանը հայտարարեց, որ իր ընտրատարածքում՝ Աշտարակի մարզում, լարվածություն ընդհանրապես չկա: «Շնորհակալություն եմ հայտնում մեդիադաշտին, լրատվամիջոցներին, որ ուզեցան իմ ռեյտինգն իջեցնեն: Չերչիլը մի խոսք ունի չէ, որ սև PR-ն էլ է PR: Հակառակ էֆեկտը եղավ, քանի որ ոչ մի միջադեպ չի եղել»:

Հարցին, թե միգուցե ինքն է մտածել այս պատմությունը իր վարկանիշի բարձրացման համար, պատգամավորի թեկնածուն արձագանքեց. «Ես, որ 100 տարի էլ ապրեմ, այդքան ցածր բան չեմ կարող մտածել»:

Բազմասեր Առաքելյանը նաև ասաց, որ լրատվամիջոցները եղել են իր համայնքում, գնացել են ու իր մոր հետ էլ են խոսել. «Հիշեք, ուրեմն, իմ տան մեջ աղ ու հացից բացի ոչ մի բան չի կարող լինել, ուր մնաց ծեծ ու ջարդ: Հազարավոր մարդիկ իմ մորս ձեռքերով աղ ու հաց են կիսել, ես ամաչում եմ, որ ասում են՝ տան մեջ ծեծ է եղել»,-եզրափակեց նա:

 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ