30 Հունվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Բաց նամակ բանտից

Անդրիաս Ղուկասյանի բաց նամակը «Արդարությունը Հայաստանում» հայերի համաշխարհային կոալիցիային

Հարգելի հայրենակիցներ,

Հայաստանում մարդու իրավունքները խախտող պաշտոնյաների դեմ միջազգային անհատական պատժամիջոցներ կիրառելու պահանջ առաջ քաշելու հնարավորությունն այսօր գտնվում է «Արդարությունը Հայաստանում» հայերի համաշխարհային նախաձեռնության ձեռքում:

Դեռեւս 2013թ. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հատուկ զեկույցը բացահայտեց դատական համակարգում տիրող անմխիթար վիճակը, իսկ 2014թ. սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովն իր առաջարկած հայեցակարգում փաստեց, որ Հայաստանում տապալված են սահմանադրական կարգի հիմքերը։ Պաշտոնական այդ փաստաթղթում մատնացույց արվեցին մարդու իրավունքները պաշտպանող եւ իշխանության չարաշահումը արգելող բազմաթիվ սահմանադրական նորմեր, որոնք կրում են դեկլարատիվ բնույթ եւ փաստացի չեն գործում։

Հայաստանի եւ միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին հայտնի են մեր երկում սահմանադրական կարգի տապալման եւ մարդու իրավունքների խախտման համար պատասխանատու պաշտոնատար անձանց ցանկն ու նրանց կատարած գործողությունները։

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, ԱՄՆ եւ Եվրոպական պետությունների կողմից այդ մարդկանց դեմ անհատական պատժամիջոցներ կիրառելն հաստատապես կզսպի ընտրությունների արդյունքը կեղծող թեկնածուներին։ Բնականաբար, պատժամիջոցներ կիրառելու պահանջը իրենց կառավարություններին կարող են ներկայացնել սփյուռքում ապրող` այդ պետությունների քաղաքացի հանդիսացող մեր հայրենակիցները։

Բարձր գնահատելով ձեր ազնիվ մղումը՝ սատար կանգնել Հայաստանում արդարադատության հաստատմանը, լիահույս եմ, որ միասին կարող ենք իրականացնել մեր ժողովրդի իղձը՝ ունենալ անկախ, ժողովրդավարական, իրավական եւ սոցիալական պետություն։

Անդրիաս Ղուկասյան

«Նուբարաշեն» ՔԿՀ 2 մարտի, 2017թ․

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ