20 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ձեռքբերումները չեն ուշանա

Այս մասին այսօր Կառավարությունում լրագրողների հետ զրույցի  ժամանակ  ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Վահան Մարտիրոսյանը` անդրադառձավ  վարչապետի այն հայտարարությանը, որ դեպի Ռուսաստան այլընտրանքային ճանապարհի վերաբերյալ քննարկումներ են եղել:

«Ինչպես հայտարարեց վարչապետը՝  այլընտրանք, կլինի, բայց այլընտրանքը չի վերաբերում միայն աբխազական երկաթգծին կամ Օսիայի ճանապարհին, տարբեր այլընտրանքներ են քննարկվում, այլընտրանքը նաև լաստանավն է, կարող են այլ ճանապարհներ էլ լինել»,-ասաց նա։

Լրագրողի դիտարկմանը, թե լաստանավերի համար ճանապարհը հիմա էլ կա՝ օրինակ Փոթին, որը թանկ ճանապարհ է, ի՞նչ է փոխվելու, Վահան Մարտիրոսյանն ասաց. «Այդ ճանապարհը նախկինում ոչ կանոնավոր էր, հիմա կանոնավորվել է, ամսական երեք անգամ լաստանավերը կազմակերպված գնում են»:

Հարցին, թե տրանսպորտին վերաբերող որևէ այլ հարցում այլ ձեռքբերում ունեցե՞լ են, նախարարն ասաց, որ հարցեր բարձրացվել են և հույս հայտնեց, որ ձեռքբերումները շուտով կլինեն:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ