14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Միջազգային հանրությունը որևէ կասկած չունի, թե ով է խախտում հրադադարը. ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ

Մեծ աշխատանքներ ենք տանում միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելու և այլ մակարդակներով ադրբեջանական կողմի ագրեսիվ գործողությունները դատապարտելու ուղղությամբ:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է Եվրոպայի Խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Պարույր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից վերջին շրջանում սահմանային գոտում իրավիճակի լարմանը:

«Մենք տարածել ենք Եվրոպայի խորհրդի համապատասխան հայտարարություն, աշխատանքներ ենք տանում, որպեսզի միջազգային հանրությունը նույնպես դատապարտի Ադրբեջանի գործողությունները: Միջազգային հանրությունը որևէ կասկած չունի, թե ով է խախտում հրադադարը, բայց գիտեք նաև, որ միջնորդական առաքելություն իրականացնող երկրների համար բարդ է դատապարտել մեկ կամ մյուս կողմին»,- ասել է Պ. Հովհաննիսյանը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ