18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Մարտի 24, 2017

Գեներալ Սեյրան Սարոյանը չի ուրացել /տեսանյութ/

ՀՀԿ-ի ցուցակում Արմավիրի մարզում առաջադրված ռեյտինգային թեկնածու, գեներալ Սեյրան Սարոյանը Էջմիածնում հանդիպել է ԵԿՄ անդամների հետ: «Սեյրան Սարոյանը մարդ է, որը չի ափսոսում և չի մոռանում իր անցած ճանապարհը և իր եղբայրներին: մարդ , որը ամենաթանկ սարերի, կամ գումարների խոստումով երբեք չի ուրանա իր մարտական ընկերների, իր եղբայրների արյունը»,-ներկայացնելով գեներալին ասաց Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը: Գրիգորյանը […]

Վարչապետն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահին

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Վազիլ Հուդակին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ-ում Եվրոպական պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:  Վարչապետը բարձր է գնահատել ԵՆԲ-ի հետ համագործակցությունը՝ ուղղված  էներգետիկայի, տրանսպորտի, գյուղատնտեսության, զբոսաշրջության ոլորտներում ծրագրերի իրականացմանը: Կարեն Կարապետյանը կարևորել է ԵՆԲ-ի փոխգործակցությունը նաև մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ և ավելացրել, որ կառավարությունը որդեգրել է […]

«Սամվել Բաբայանի ձերբակալությունը ավելացնելու է ՕՐՕ դաշինքի ձայները»

«Արցախի հերոս Սամվել Բաբայանի վերջին պատմությունը հերթական ֆարսերից մեկն է»,-այսօր ասուլիսին հայտարարեց ԱԱԾ  պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը: Ըստ նրա` Սամվել Բաբայանն ուսադիրները վաստակած գեներալ է:  «Սամվել Բաբայանը ձերբակալվել է, որովհետև համարձակվել է չհամաձայնել այն աթոռի հետ, որին նստած է Սերժ Սարգսյանը»: Վերջինս նկատեց, որ «Սասնա ծռեր»-ի գործողություների ժամանակ երեք ոստիկան մահացավ, բայց հասարակությունը չմտածեց, […]

ՀՀԿ-ը միայն «Ծառուկյան» դաշինքից է քաշվում

««Ծառուկյան» դաշինքը միակ քաղաքական ուժն է Հայաստանում, որից ՀՀԿ-ը որոշակիորեն քաշվում է այն առումով, որովհետև գիտակցում է, որ միայն այդ դաշինքն է, որ կարող է հաղթել իրենց այս ընտրություններին: Ես չգիտեմ որևէ քաղաքական ուժ, որին մեր հասարակությունը դիտարկում է, որ այս ընտրություններում կհավաքի ՀՀԿ-ից ավելի շատ ձայն»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ծառուկյան» դաշինքով առաջադրված պատգամավորի թեկնածու, […]

ՕՐՕ-ն մեծ հույս չունի, որ կհավաքի անհրաժեշտ 7 տոկոսը․ քաղաքագետ

Կովկաս ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով նախընտրական պայքարին, ասաց, որ այն բավական ակտիվ է։ Խոսելով Արցախի ՊՆ նախկին նախարար Սամվել Բաբայանի ձերբակալության մասին՝ քաղաքագետը նշեց, որ ձերբակալության փաստը քաղաքական գործիչներն անպայման կօգտագործեն որպես քաղաքական հետապնդում. «ՕՐՕ-ն ցանկացած պատրվակ կօգտագործի, որ մեղադրի իրենց վրա քաղաքական պատճառներով հարձակման համար: «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը […]

«Ծառուկյան» դաշինքն ընդդիմադիր է. դաշինքի թեկնածուի հայտարարությունը

«ՀՀԿ-ականները իրենց կարծիքն են ասում, բայց որ «Ծառուկյան» դաշինքն ընդդիմադիր է, ավելի մեծ, զորեղ փաստեր կան ապացուցող: Այսօր մեր դաշինքը գնում է ինքնուրույն, սեփական ծրագրով, առանց որևէ մեկի հետ գաղտնի պայմանավորվածություններով»,-այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց «Ծառուկյան» դաշինքով առաջադրված թեկնածու Գևորգ Պետրոսյանը: Նա նշեց, որ կոալիցիայից խոսում են այնպիսի քաղաքական ուժեր, որ դեռ պիտի հաղթահարեն այդ շեմը, իսկ […]

Ոչ մի երաշխիք չկա, որ ընտրությունները չեն ավարտվի գնդակահարությամբ. «Ծառուկյան» դաշինքի թեկնածու

««Ծառուկյան» դաշինքն ունի հստակ ծրագիր ու տեսլական այն կյանքի կոչելու, վայելում է հանրության վստահությունը: Մեր նախընտրական հանդիպումները աներկաբայորեն վկայում են, որ մարդիկ հույսը կապում են մեր ծրագրերի հետ, իսկ մենք խորին համոզմունք ունեն, որ մեծամասնություն ենք կազմելու»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ծառուկյան» դաշինքով առաջադրված պատագմավորի թեկնածու Գևորգ Պետրոսյանը: Խոսելով Սյունիքում ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանի ականջներ կտրելու […]

ՀՀ գլխավոր դատախազը ներկայացրել է նորանշանակ զինվորական դատախազին

ՀՀ գլխավոր դատախազությունում տեղի է ունեցել կոլեգիայի նիստ, որը վարել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:  ՀՀ գլխավոր դատախազը կոլեգիայի անդամներին է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազի  նորանշանակ տեղակալ, ՀՀ զինվորական դատախազ Վահե Հարությունյանին: Արթուր Դավթյանը շնորհակալություն է հայտնել նախկին ՀՀ զինվորական դատախազ Արտավազդ Հարությունյանին՝ դատախազական համակարգում երկարամյա և արդյունավետ աշխատանքի համար: Հաջողություններ մաղթելով նորանշանակ զինվորական […]

Առաջին տեղում ՀՀԿ-ն է. Gallup

Gallup International Association-ի նախաձեռնությամբ մարտի 12-19-ը ընկած ժամանակահատվածում անցկացվել են հարցումներ, որին մասնակցել է 1145 մարդ։  Հարցումները ցույց են տվել քաղաքական կուսակցությունների եւ դաշինքների ցուցանիշները՝ մարտի 20-ի տվյալներով։ Gallup International Association-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ հարցին՝ «եթե առաջիկա կիրակի տեղի ունենային խորհրդարանական ընտրությունները, ապա համամասնական ընտրակարգով որ կուսակցության կամ կուսակցությունների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՓետրվարիԱպրիլի