24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մարտի 24, 2017

Արթուր Բաղդասարյանին թողել ենք, ընկել Սեյրան Օհանյանի հետևից. «թեժ» բանավեճ (տեսանյութ)

ՀԿԿ ներկայացուցիչ Նաիրա Մարտիրոսյանը գոհ է քարոզարշավի ընթացքից: «Ոչ մի խոչընդոտներ չենք էլ հանդիպել, ուղղակի նկատել ենք, որ մարդիկ վախենում են միանալ ինչ-որ կուսակցությունների՝ մտածելով, թե ինչ կասեն, մարդիկ ուզում են, որ ինչ-որ բաներ վերականգնվեն: Ընդհանուր առմամբ ես բավարար եմ գնահատում մեր արշավը»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա: Վերջինս վստահ է, որ 5 տոկոսի չափը […]

Վերջին օրերին ստոր ու դավադիր հարվածեցին. Արթուր Բաղդասարյանը հայտարարում է

«Հարգելի հայրենակիցներ, դուք եք ձեր քվեի տերը: Մենք պետք է գիտակցենք, որ մենք չենք ընտրում «թաղի տղաների», մենք չենք ընտրում ժողովրդի խնդիրներին անհաղորդ մարդկանց, ովքեր 25 տարի Ազգային ժողովում են ու այդ ընթացքում 20 բառ չեն արտասանել: Մենք ընտրում ենք երկրի իշխանություններին առաջիկա 5 տարիների համար և պետք է ամենայն պատասխանատվությամբ մոտենանք մեր երկրի համար […]

«Մամուլն արդեն զգուշացնում էր Սամվել Բաբայանին» (տեսանյութ)

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ներկայացուցիչ Սուսաննա Մուրադյանը կարծում է, որ իրենց դաշինքի նկատմամբ կա առանձնակի «վերաբերմունք»: «Մեր թեկնածուների նկատմամբ սկսված դեպքերը, տարածքները չտրամադրելը, մինչև Ջրառատի դեպքը, ապա և Սամվել Բաբայանի ձերբակալությունը»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա: Վերջինս նկատեց, որ Արցախի ՊԲ նախկին հրամանատար, ՕՐՕ դաշինքի աջակից Սամվել Բաբայանի ձերբակալությունն անհիմն է 100 տոկոսով, դա քաղաքական հետախնդում է, […]

Իրադրությունն առաջնագծում

Մարտի 23-ին և լույս 24-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 40 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 350 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն: ԱՀ  ՊՆ  մամուլի ծառայություն

Ինչու հենց Սամվել Բաբայանը. Ապարանցի Ռազմիկ/ տեսանյութ/

 «Երկրի համար կյանք տված մարդը չի կարող չարիք դառնալ այդ երկրի համար»,-այսօր մարտի 24-ին հրավիրված մամուլի ասուլիսին, անդրադառնալով ԼՂՀ  Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի ձերբակալությանը, հայտարարեց ազատամարտիկ, «Ազատամարտիկների դաշինքի» անդամ Ռազմիկ Պետրոսյանը (Ապարանցի Ռազմիկ): Ռազմիկ Պետրոսյանը համոզված է` Սամվել Բաբայանի ձերբակալությունը ազատամարտիկների վրա ճնշում գործադրելու համար է արվում: «Մեր դաշինքը որոշեց սատարել «Օհանյան-Րաֆֆի- Օսկանյան» […]

Մեկ ամսում ներքին անձնագրերով Հայաստան է ժամանել 3091 ՌԴ քաղաքացի

Մեկ ամսում Ռուսաստանի Դաշնության ներքին անձնագրերով Հայաստանի Հանրապետություն է ժամանել 3091 քաղաքացի: Փետրվարի 23-ից մարտի 23-ն ընկած ժամանակահատվածում «Զվարթնոց» օդանավակայանն ընդունել է ներքին անձնագրերով 2938 ՌԴ քաղաքացի, «Շիրակ» օդանավակայանը՝ 153 քաղաքացի: Հիշեցնենք, որ ՌԴ քաղաքացիների ներքին անձնագրերով Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու որոշումն ուժի մեջ է մտել 2017 թվականի փետրվարի 23-ին:    

Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգում կմասնակցի ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստին

ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀԱՊԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավոր Խոսրով Հարությունյանը եւ ՀՀ ԱԺ աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Վիկտոր Բիյագովը, մարտի 25-27-ը կմեկնի Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու ՀԱՊԿ ԽՎ-ի խորհրդի նիստին: Այցի ընթացքում Էդուարդ Շարմազանովը հանդիպելու է ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ: 

Չի կողմնորոշվում` «զասլուգա ունի» /տեսանյութ/

«Հայդուկ» ջոկատի ազատամարտիկ, բանաստեղծ, տաքսիստ Արմեն Մարգարյանը չի կողմնորոշվում, որ կուսակցության կամ դաշինքի օգտին քվեարկել խորհրդարանական ընտրություններին: Անդրադառնալով Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին, ազատամարտիկը նկատեց. «Դե մեր համար զասլուգա ունի, բայց դե քաղաքականությունը ուրիշ բան է: Դե երկրի նախագահն էլ է ազատամարտիկ, չգիտեմ…»: Մանրամասները՝ տեսանյութում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՓետրվարիԱպրիլի